Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Հասգյուղ)

Սուրբ Ստեփանոս եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Բեյօղլու շրջանի Հասգյուղ թաղամասում[1][2]։

Սուրբ Ստեփանոս եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունԲեյօղլու
Քարտեզ
Քարտեզ

17-րդ դարում Ակնից եկած գաղթականները Հասգյուղում կղմինդրի գործարաններ բացին։ 1703 թվականին Խաչատուր Վարդապետն իր տան մեջ Սուրբ Եղիա անունով մատուռ հիմնեց։ Կոլոտ Հովհաննես Բաղիշեցի պատրիարքի օրոք Խաչատուր Վարդապետի ջանքերով և Հաջի Հարությունի տրամադրած դրամական միջոցներով շինվեց փոքր, փայտաշեն եկեղեցի։ Երբ հայ ամիրաներ հաստատվեցին Հասգյուղում, եկեղեցին հիմնովին, քարաշեն վերանորոգեցին 1831 թվականին։ Այդ գործում մեծ ավանդ ունեցան արքունի ճարտարապետներ Հովհաննես Ամիրա Սերվերյանը ու Գրիգոր Ամիրա Պալյանը։

Եկեղեցին վերանորոգվել է 1845 թվականին։ 1904-ին վերանորոգվելուց հետո առաջին համաշխարհային պատերազմին օգտագործվել է որպես զինվորական պահեստ։ 1930 թվականի սեպտեմբերին կրկին վերանոգորվելուց հետո սկսեց օգտագործվել որպես աղոթատեղի։ 1975 թվականին «Ոսկե եղջյուր» (Հալիչ կամուրջ) կամրջի շինարարության համար օտարվել է եկեղեցու հողատարածքը և այն քանդվել է։ 30 տարի եկեղեցին իր բարոյական գոյությունը պահպանել է Քարաքյոյ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մեջ։

Այժմ եկեղեցին իր գոյությունը շարունակում է Հալըջըօղլուի գերեզմանատանը կառուցված մատուռում, որը կոչվել է Սուրբ Ստեփանոս։ Եկեղեցու օծումը կատարել է Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. KAYA, Önder (2023 թ․ փետրվարի 19). «Çok dinli çok dilli bir Haliç semti: Hasköy». www.istdergi.com (թուրքերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 2-ին.
  2. yeniavaz.com. «Türkiyədəki erməni kilsələrinin sayı Ermənistandakı kilsələrinin sayından çoxdur - SİYAHI». www.yeniavaz.com (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 2-ին.