Հովհաննես Թ Կոլոտ Բաղիշեցի

Հովհաննես Թ Կոլոտ Բաղիշեցի (1678, Խոց, Սանասունք, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - փետրվարի 13, 1741(1741-02-13)[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն), Պոլսո հայոց 49-րդ պատրիարք (1715-1741), հայ կրոնական, քաղաքական, հասարակական և մշակութային գործիչ, «արևմտահայ Վերածննդի ռահվիրա»։ «Կոլոտ» մականունը ստացել է իր կարճ հասակի պատճառով։ Բաղեշի Խողց գյուղում 1678 թվականին ծնված Հովհաննեսը սովորել է տեղի Ամրդոլու վանքի համալսարանում, որտեղ դասավանդել են Վարդան արք Բաղիշեցին և Գրիգոր վարդապետ Շիրվանցին։ Ավարտելուց հետո 1689 թվականին նա ձեռնադրվել է կուսակրոն քահանա, իսկ 1706 թվականին անդամակցել է Մշո Սբ. Կարապետ (Գլակա) վանքի միաբանությանը։ Երկրաշարժից վնասված վանքի վերանորոգման համար հանգանակություն կատարելու առաքելությամբ 1712 թվականին նա գնացել է Պոլիս, որտեղից հայոց պատրիարքությունը նրան ուղարկել է Երուսաղեմ, որն այդ շրջանում ուղղակիորեն կապված էր Պոլսո պատրիարքական աթոռին։ Երուսաղեմում իր գործը հաջող ավարտելուց հետո նա վերադարձել է Պոլիս և 1715 թ. ընտրվել Կ.Պոլսի հայոց պատրիարք և սուլթան Ահմեդ Գ-ի կողմից հաստատվելուց հետո գահակալել որպես Հովհաննես Թ պատրիարք։

Հովհաննես Թ Կոլոտ Բաղիշեցի
Դիմանկար
Ծնվել է1678
ԾննդավայրԽոց, Սանասունք, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էփետրվարի 13, 1741(1741-02-13)[1]
Մահվան վայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ

Աչքի է ընկել իր ճարտասանությամբ։ Նրա պաշտոնավարության շրջանում զարթոնք է ապրել Թուրքիայի հայոց ազգային, մշակութային ու կրթական կյանքը, իրագործվել են մի շարք նշանակալից ձեռնարկումներ։ 1719 թվականին օծվել է Գումգափուի Մայր եկեղեցին, որը մեկ տարի առաջ հիմնովին այրվել էր, 1727 թվականին կառուցվել է Սկյուտարի Ս. Կարապետ եկեղեցին, 1730 թվականին՝ Պալաթի Ս. Հրեշտակապետը՝ նախկինից ընդարձակ, 1729 թվականին՝ Խասգյուղի փայտաշեն եկեղեցին, 1732 թվականին վերաշինվել է Ղալաթիայի՝ նախկինում այրված Ս. Լուսավորիչ եկեղեցին։ Վերանորոգվել են Սկյուտարի Ս. Խաչ և Օրթագյուղի եկեղեցիները։ 1715 թվականին բացել է Կ. Պոլսի առաջին դպրանոցը՝ Սկյուտարի հոգետունը, որը մատենադարանի հետ միասին հետագայում տեղափոխվել է Գումգափուի պատրիարքարան։ Բացել է երկու նոր տպարաններ, հրատարակել հայերեն 80 անուն գիրք։ Պոլսո մեջ հիմնել է առաջին հայկական փոքրամասնական վարժարանները։ 1719 թվականին Մայր եկեղեցուն կից կազմակերպվել է դպրաց դաս, որի երգչախմբերը կարևոր դեր են խաղացել հայկական ազգային հոգևոր երաժշտությունը պահպանելու և սերունդներին փոխանցելու գործում։ Հովհաննես Թ Կոլոտ Բաղիշեցու գործունեությանն է նվիրված Սահակ արք. Մաշալյանի «Երկու ուխտավոր» պատմավեպը։

ԳրականությունԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Հովհաննես Թ Կոլոտ Բաղիշեցու մասին «Ակունք» կայքում(չաշխատող հղում)

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 563  
  1. 1,0 1,1 1,2 http://am.hayazg.info/index.php?curid=12728