Մեսրոպ Բ Մութաֆյան
Մեսրոպ Բ Մութաֆյան (ավազանի անունը՝ Մինաս-Վարդան, հունիսի 16, 1956, Ստամբուլ, Թուրքիա - մարտի 8, 2019, Ստամբուլ, Թուրքիա), Պոլսո Հայոց Պատրիարք 1998-2012 թվականներ։ Տեղապահության շրջան՝ 2010 պատրիարքի առողջական վիճակի պատճառով։
Մեսրոպ Բ Մութաֆյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 16, 1956 |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա |
Մահացել է | մարտի 8, 2019 (62 տարեկան) |
Մահվան վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Գերեզման | Շիշլիի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | Քրիստոնեություն |
Կրթություն | Սուրբ Թովմա Աքվինացու պապական համալսարան |
Մասնագիտություն | քահանա |
Զբաղեցրած պաշտոններ | Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք |
![]() |
Կենսագրություն
խմբագրելՄեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը ծնվել է 1956 թվականին Ստամբուլում։ Նախնական կրթությունը ստացել է Ստամբուլի Եսայան Վարժարանում։ 1968 թվականին նա ընդունվել է Ստամբուլի Անգլիկան վարժարանը և 1973 թվականին ավարտել այն։ 1973-1975 թվականներին սովորել է Շտուտգարտի Ամերիկյան քոլեջի գեղարվեստի և պատմության ֆակուլտետում։ 1975-1979 թվականներին ուսումը շարունակել է ԱՄՆ-ի Թենեսի նահանգի Մեմփիսի պետական համալսարանում` հետևելով փիլիսոփայության դասընթացներին։ Մասնակցելով Թենեսի նահանգի Էփիսքըփըլ (Անգլիկան) թեմի քահանաների համար հատուկ աստվածաբանության և եկեղեցագիտության դասընթացներին։ 1977 թվականին Բերայի Սուրբ Երրորդություն եկեղեցում ձեռնադրվել է սարկավագ։ Նույն թվականին Բերայի Սուրբ Երրորդություն եկեղեցում ձեռնադրվել է կուսակրոն քահանա `վերանվանվելով Մեսրոպ աբեղա։ 1979-1982 թվականներին սովորել է Երուսաղեմի համալսարանում՝ ուսանելով սուրբգրային հնագիտություն, միաժամանակ դասավանդել Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում` Հին Կտակարանի ներածություն և անգլերեն։ 1982 թվականին Երուսաղեմում ստանձնել է մագիստրոսի գիտական աստիճան։ Այնուհետև վերադարձել է Ստամբուլ և աշխատանքի անցել Պոլսո հայոց պատրիարքությունում|Պոլսո հայոց պատրիարքարանում՝ որպես քարտուղար։ 1983 թվականին պաշտպանել է վարդապետական թեզ «Սուրբ Գիրք և ավանդություն» թեմայով։ 1986 թվականին պաշտպանել է ծայրագույն վարդապետական թեզ և ստացել ծայրագույն վարդապետության աստիճան։ 1988-1989 թվականներին սովորել է Հռոմի Ս. Թովմա Աքիվինացու անվան համալսարանում, և 1990 թվականին նշանակվել Պոլսո պատրիարքարանի կրոնական ժողովների ատենապետ։ 1990 թվականին նշանակվել է Միջեկեղեցական հարաբերությունների պատրիարքական փոխանորդ։ 1998 թվականի հոկտեմբերի 14-ին Պատգամավորական ժողովի կողմից ընտրվել է Կ. Պոլսի հայոց պատրիարք։ 2003 թվականին Վաշինգտոնի Սենտ Մերի համալսարանի կողմից արժանանցել է պատվավոր դոկտորի կոչման։
2008 թվականին Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը կորցրել է հիշողությունը և տառապել անբուժելի հիվանդությամբ։ Այդ վիճակում նա հիվանդանոցում մնացել է 11 տարի և մահացել 2019 թվականի մարտի 8-ին[1]։
Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցել է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ LLC, VIP Studio. «Մահացել է Պոլսո հայոց պատրիարքը». www.arevelk.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 8-ին.
- ↑ «Էրդողանը ցավակցել է Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 8-ին.
Աղբյուրներ
խմբագրել- Պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյան Արխիվացված 2016-05-03 Wayback Machine
- Պոլսո պատրիարքները՝ զոհ և մեղադրյալ(չաշխատող հղում)
- Mutafyan Diagnosed with Early Alzheimer
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեսրոպ Բ Մութաֆյան» հոդվածին։ |