Սուրբ Սարգիս եկեղեցի (Շահումյան)
Սուրբ Սարգիս մատուռ[1], հայկական առաքելական եկեղեցի Վրաստանի Մառնեուլի շրջանի Շահումյան քաղաքում, որը կառուցվել է 18-րդ դարի վերջ կամ 19-րդ դարի սկիզբ։ Գտնվում է՝ Շահումյան (քաղաք, Մառնեուլի շրջան)ից 1կմ հարավ-արևելք ծովի մակերևույթից 745 մետր բարձրության վրա։
Սուրբ Սարգիս եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | Մատուռ |
Երկիր | Վրաստան |
Տեղագրություն | Մառնեուլ |
Հիմնական ամսաթվերը | 18-րդ դար |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Կառուցման սկիզբ | 18-19-րդ դարեր |
Հիմնադրված | 18-րդ դար |
Այն մեծահռչակ ուխտատեղի է համարվում։
Ճարտարապետություն
խմբագրելՄատուռը կառուցված է թաղակապ հորինվածքով, անմշակ քարով և կրաշաղախով պարզ շինություն, ունի մեկ մուտք՝ արևմուտքի կողմից, ունի կիսաբոլորակ խորան։ Մատուռի արտաքին չափերն են՝ 6,80x4,42 մ[1]։ Կառուցման ստույգ ժամանակը հայտնի չէ, բայց որոշ կառուցողական առանձնահատկությունների այն կարելի է թվագրել 18-րդ դարի վերջ կամ 19-րդ դարի[1] սկիզբ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 (աղբյուր` Սանդուխտ Ասլանյան, Սամվել Կարապետյան, «Շուլավեր», Երևան 2002թ. Էջ 49 Արխիվացված 2020-06-26 Wayback Machine)