Սուրբ Սարգիս եկեղեցի (Բուրջ Համուդ)
Սուրբ Սարգիս եկեղեցի, Բուրջ Համուդ քաղաքում գտնվող կրոնական կառույց։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Լիբանանի թեմին։ Կազմակերպում է Լիբանանի Բուրջ Համուդ քաղաքում բնակվող առաքելական հայության մի մասի հոգևոր կյանքը։ Հանդիսանում է քաղաքի երեք առաքելական եկեղեցիներից մեկը՝ Սուրբ Աստվածածին, սրբոց Վարդանանց և սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցիների հետ միասին[1]։
Սուրբ Սարգիս եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Լիբանան |
Տեղագրություն | Բուրջ Համուդ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Լիբանանի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 1931 |
Ժառանգության կարգավիճակ | Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Հիմնադրված | 1931 |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Պատմություն
խմբագրել1931 թվականի աշնանը Եղիշե եպիսկոպոս Կարոյանի նախաձեռնությամբ Նոր Սիսում սկսվել է փայտաշեն եկեղեցու կառուցման աշխատանքները։ 1932 թվականին եկեղեցու շինարարությունն ավարտվել և անվանվլ Սուրբ Սարգիս։ Այդ դժվար ժամանակներում եկեղեցին միաժամանակ վերածվել է դպրոցի, հիմքը դնելով «Լուսինյան» վարժարանին[2]։
1944 թվականին եկեղեցին ունեցել է իր առաջին կիրակնօրյա վարժարանը, որը ներառվել են մոտ 250 աշակերտ։ 1949 թվականին որոշվել է փայտաշեն եկեղեցին փոխարինել քարաշեն եկեղեցիով, և հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Ավետիս քահանա Լնջինյանի ու բարերարների ջանքերով աշխատանքը անմիջապես սկսվել են։ Եկեղեցու օծումն ու անվանակոչությունը տեղի է ունեցել 1950 թվականի փետրվարի 8-ին՝ շինարարական հանձնախմբի նախագահ և Կիլիկիո Կաթողիկոսական փոխանորդ Գերաշնորհ Տ. Խադ արքեպիսկոպոս Աջապահյանի հանդիսապետությամբ, որը մատուցել է նորակառույց եկեղեցու առաջին Սուրբ Պատարագը[2]։
1963 թվականին եկեղեցու փայտե խորանի փոխարեն տեղադրվել է մարմարե խորան՝ Անդրանիկ Աթայանի բարերարությամբ[2]։
Եկեղեցու հոգևոր հովիվներ
խմբագրել- Տեր Ավետիս քահանա Լաչինյան, 1931-1947
- Տեր Գրիգոր քահանա Սարգսյան, 1948
- Տեր Հովհաննես քահանա Պողոսյան, 1949-1969
- Տեր Գրիգոր քահանա Ֆարաջյան
- Տեր Յակոբ քահանա Պզտիկյան
- Տեր Ներսես քահանա Պասիլյան (ներկայիս հոգևոր հովիվ)
Թաղական խորհրդի անդամներ
խմբագրելՍուրբ Սարգիս եկեղեցու նախկին թաղական խորհրդի անդամներն են եղել Մարտիկ Գարաողլանյանը (նախագահ), Հովհաննես Բեքերեջյանը, Ջորջ Քեոշկերյանը, Վրեժ Յակոբյանը, Քրիստափոր Քելեշյանը, Զոհրապ Թերզյանը, Կարո Պոսնոյանը, Զաքար Բեքերեջյանը և Պաղտիկ Լեփեջյանը։
2023 թվականի մարտի 12-ին տեղի է ունեցել թաղական խորհրդի ընտրություն։ Նորընտիր խորհրդի անդամներ են ընտրվել Ջորջ Քեոշկերյանը (նախագահ), Վազգեն Միսիրյանը, Զոհրապ Թերզյանը, Հովհաննես Պոսնոյանը, Փիեր Թյուֆենքճյանը, Վրեժ Յակոբյանը, Զաքար Բեքերեջյանը, Կարո Փելթեքյանը և Գոհար Պոզյանը[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Լիբանանի թեմ. «Սրբոց Քառասնից Մանկանց, Պուրճ Համուտ». www.armprelacylb.org. Առաջնորդարան հայոց Լիբանանի.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Ս. Սարգիս Եկեղեցի (Նոր Սիս)». Armenian Prelacy of Lebanon (ամերիկյան անգլերեն). 2019-03-01. Վերցված է 2024-11-14-ին.