Սուրբ Նշան եկեղեցի (Սամղրեթ)

Սուրբ Նշան եկեղեցի[1], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Թեթրիծղարոյի շրջանում, վարչական կենտրոն Թեթրիծղարո քաղաքից 8 կմ հարավ-արևմուտք Սամղրեթ գյուղում, կառուցվել է 10-րդ դարում։

Սուրբ Նշան եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունՍամղրեթ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
5,76 մետր
Երկարություն10,94 մետր
Լայնություն5,76 մետր
Քարտեզ
Քարտեզ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Նշան եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Նշան եկեղեցու մասին կան տեղեկություններ, ըստ որի նոր եկեղեցու տեղը, որ կառուցվել է 19-րդ դարում, եղել է մեկ այլ կառույց, որը կառուցվել է 10-11-րդ դարերում։ Տեղեկանալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի արխիվներից, որ 1857 թվականին հանդիսացել է որպես գյուղի ծխական եկեղեցի։ Այն հիշատակվում է որպես փայտաշեն կառույց։ Կան եկեղեցու հիշատակումներ, որոնցից 1-ին մեջ նշվում է հետևյալը․

Ունի զհոյակապ մատուռն յանուն սրբոյն Գէորգայ։ Ի վերա որման եկեղեցւոյ գրի «Ես Բէկի շինեցի զեկեղեցիս վասն միաբանաց եկեղեցւոյն և սոքա ետուն ինձ երկու ժամ, թուին ՌԿԱ

Առկա են նաև այլ աղբյուրներ, որը փաստում է եկեղեցու հին կառույցի մասին։

1885-1886 թվականների մեկ այլ գրությամբ այս եկեղեցին հիշատակվում է որպես «Սուրբ Գևորգ»։ Սակայն ներկայումս եկեղեցին ավելի հայտնի է որպես Սուրբ նշան քան թե Սուրբ Գևորգ։

Եկեղեցին կառուցված է տարատեսակ քարերից, բազիլիկ կառույց է, որի չափսերն են՝ 10․94 x 5.76 մետր։ Ունի մեկ մուտք որը բացվում է հարավային կողմից, սակայն ենթադրելի է որ եկեղեցին ունեցել է մեկ այլ մուտք արևմտյան կողմից։ Եկեղեցու շուրջ պահպանվել է գերեզմանոց, որը հայկական միջնադարի է, կան նաև գերեզմանաքարեր որոնց վրա արձանագրություններ են։ Եկեղեցու հոգևորականն է եղել Սարգիս քհն. Տեր-Գրիգորյանը։

Խորհրդային անաստվածության տարիներին եկեղեցին օգտագործվել է որպես պահեստ։ 2016 թվականին եկեղեցին ենթարկվել է վանդալիզմի, որից հետո գրեթե եղել է կիսախոնարված վիճակում, սակայն տեղի հայ գյուղացիների ջանքերով եկեղեցին վերականգնվել է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Aleks_El_Dia. «ՍԱՄՂՐԵԹ – ՍՈՒՐԲ ՆՇԱՆ». armenianchurch.ge. Վերցված է 2021 թ․ հուլիսի 24-ին. {{cite web}}: Missing |author1= (օգնություն)