Սուրբ Նիկողայոս եկեղեցի (Նոր Նախիջևան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Նիկողայոս եկեղեցի (այլ կիրառումներ)


Սուրբ Նիկողայոս եկեղեցի, հայ ուղղափառ տաճար Նոր Նախիջևան քաղաքում (այժմ` Դոնի Ռոստովի Պրոլետարսկի շրջանի կազմում)։ Գտնվել է 1-ին գծի և Պրոլետարական 1-ին փողոցի անկյունում։ Եկեղեցին քանդվել է խորհրդային իշխանությունների կողմից 1930-ական թվականներին[1]։

Սուրբ Նիկողայոս եկեղեցի (Նոր Նախիջևան)


ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
Կարգավիճակքանդված
Կառուցման սկիզբ1783
Կառուցման ավարտ1783
Ավերում1930-ական թվականներ (քանդվել է խորհրդային իշխանությունների կողմից)

Պատմություն խմբագրել

Սուրբ Նիկողայոս փայտե եկեղեցու հիմքը գցվել է 1781 թվականին և օծվել 1783 թվականի սեպտեմբերի 10-ին[2]։ Դա Նոր Նախիջևանի առաջին եկեղեցիներից էր[3]։ Այն փողոցը, որտեղ գտնվում էր եկեղեցին, ստացել է նրա անունը` Նիկոլսկայա (այժմ դա Լիստոպադովի փողոցն է)։ Որոշ ժամանակ անց փայտե եկեղեցու փոխարեն կառուցեցին քարե տաճար, որը գտնվում էր փոքր-ինչ դեպի հյուսիս` 1-ին գծի և Ուսպենսկայա 1-ին փողոցի (այժմ` Պրոլետարական) անկյունում[1]։

Տաճարն ուներ քառասյուն նախասրահներով երեք մուտք։ Գլխավոր (արևմտյան) մուտքի վրա խոյանում էր զանգակատունը։ Տաճարի գլխավոր ծավալը և զանգակատունը ավարտում էին դասական գմբեթները[3]։ 1862 թվականին տաճարում տեղի ունեցավ հիմնանորոգում։ XIX դարի վերջում տաճարի գմբեթները փոխարինվեցին ավանդական հայկական ութանիստ վրանածածկերով[3]։ 1902 թվականի ապրիլի 28-ին եկեղեցու զանգակատանը տեղադրվեց ամենամեծ զանգը` 41 փութ 30 ֆունտ քաշով (մոտ 650 կգ)[1]։

Տաճարին կից գործել է հայկական գերեզմանատուն, որտեղ թաղված են եղել քաղաքի բազմաթիվ հայտնի բնակիչներ. պատգամավոր Հովհաննես Աբրահամյանը, որը մեկնել էր Սանկտ Պետերբուրգ Եկատերինա II-ի հրամանագիրը բերելու, քաղաքագլուխ Հարություն Խալիբյանը, վաճառական Մակար Հայրապետյանը` Միքայել Նալբանդյանի մտերիմ ընկերը։ 1873 թվականին տաճարում կնքել են ապագա բանաստեղծ Օնոպրիոս Անոպյանին։

1883 թվականին հանդիսավորությամբ նշվել է տաճարի հարյուրամյակը[1]։

 

Տաճարին կից գործել է ծխական տարրական դպրոց։ Տաճարում եղել է գրադարան, որտեղ պահվել են եկեղեցական ձեռագիր մագաղաթյա գրքեր[2]։

Տաճարը փակվել է 1930-ական թվականների սկզբին։ Շենքը սկսեցին աստիճանաբար քանդել[1]։ Տաճարի ավերակները վերջնականապես քանդվեցին Հայրենական մեծ պատերազմից հետո։ Նրա տեղում կառուցվել է հինգհարկանի բնակելի շենք (1-ին գիծ, № 56)[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Малаховский Е. И. Храмы и культовые сооружения Ростова-на-Дону. — Ростов-на-Дону: Издательство «NB», 2006. — С. 107—109. — ISBN 5-98155-014-7
  2. 2,0 2,1 Мкртыч Мкртычевич Чорчопьянц. «Церкви города Нахичевани-на-Дону». Донской временник. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 31-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Евгений Иванович Малаховский. «Нахичеванские храмы». Донской временник. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 31-ին.