Սուրբ Նիկողայոս եկեղեցի (Նիկոլաևկա)

Սուրբ Նիկողայոս եկեղեցի (ռուս.՝ Церковь Николая Чудотворца), ուղղափառ եկեղեցի Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Նեկլինովսկի շրջանի Նիկոլաևկա գյուղում։ Ենթարկվում է Ռուս Ուղղափառ եկեղեցու Ռոստովի և Նովոչերկասկի թեմի Տագանրոգի գործակալությանը։ Կառուցվել է 19-րդ դարի կեսերին[2]։

Սուրբ Նիկողայոս եկեղեցի
ռուս.՝ Церковь Николая Чудотворца
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար և ճարտարապետական հուշարձան
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՆիկոլաևկա (Նեկլինովսկի շրջան)
Դավանանքուղղափառություն
ԹեմՌոստովի և Նովոչերկասկի թեմ
Հիմնական ամսաթվերը1850
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Հիմնադրված1850
Քարտեզ
Քարտեզ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Նիկողայոս եկեղեցի (այլ կիրառումներ)

Պատմություն խմբագրել

Առաջին եկեղեցին Նիկոլաևկա գյուղում կառուցվել է դեռևս 1782 թվականին։ Եկեղեցին եղել է փայտե և գոյատևել ոչ երկար. արդեն 1878 թվականին այն այրվել է չպարզված պատճառներով։ Այրված եկեղեցու տեղում շուտով կառուցել են նոր եկեղեցի, որն օծվել է ի պատիվ Տիրոջ պայծառակերպության։ Այն կառուցվել է Միքայել Հրեշտակապետ հին եկեղեցու գերաններից, որը գտնվում էր Տագանրոգի ամրոցում[3]։

Մոտ 1850 թվականին գյուղում փայտե եկեղեցու փոխարեն կառուցվել է քարե եկեղեցի երկու սեղանով. առաջինն օծվել է ի պատիվ Տիրոջ պայծառակերպության, երկրորդը՝ ի պատիվ անշահասեր Կոսմասի և Դամիանոսի։

Խորհրդային իշխանության օրոք ձեռնարկվել են եկեղեցին փակելու բազմաթիվ փորձեր։ Հայտնի է, որ եկեղեցու քահանա Գրիգորի Կալինովսկին գնդակահարվել է «Եկեղեցին պետությունից անջատելու մասին» դեկրետը խախտելու մեղադրանքով[3]։

Գերմանական օկուպացիայի ժամանակ եկեղեցու շենքում տեղակայվում էին խորհրդային ռազմագերիները։ Նահանջելիս նացիստները նրանց մտցրել են նկուղ և նռնակակոծել։ Եկեղեցու շենքը նույնպես տուժել է մարտական գործողություններից։ Զանգակատանը մինչ օրս գտնվում է վնասազերծված ավիառումբ[3]։

1950-ական թվականներին, Նիկիտա Խրուշչովի հակակրոնական արշավի ժամանակ, տաճարը փակվել է և կողոպտվել, շինության տարածքներն օգտագործվել են նախ որպես մարզադահլիճ, ապա՝ հացահատկի և քիմիկատների պահեստ[3]։

1989 թվականից տաճարը սկսել է վերականգնվել։ Հիմա այն ամբողջությամբ վերանորոգվել է[4], նրան կից կազմակերպել է կիրակնօրյա ծխական դպրոց[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Постановление Главы Администрации Ростовской области № 69 от 14.03.1994
  2. «Николаевка|Церковь Николая Чудотворца». sobory.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Благочиния и приходы - Таганрогское благочиние - Приходы - Никольский храм с. Николаевка Неклиновского района - История прихода». rostoveparhia.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
  4. «Никольский храм с. Николаевка - ОФИЦИАЛЬНЫЙ ПОРТАЛ НЕКЛИНОВСКОГО РАЙОНА». nekl.donland.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.