Սուրբ Նիկողայոս եկեղեցի (Կույբիշևո)

Սուրբ Նիկողայոս եկեղեցի (ռուս.՝ Церковь Николая Чудотворца), ուղղափառ եկեղեցի Ռուսաստանի Ռոստովի մարզի Կույբիշևի շրջանի Կույբիշևո գյուղում։ Ենթարկվում է Ռուս Ուղղափառ եկեղեցու Ռոստովի և Նովոչերկասկի թեմին։

Սուրբ Նիկողայոս եկեղեցի
ռուս.՝ Церковь Николая Чудотворца
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԿույբիշևո (Ռոստովի մարզ)
Դավանանքուղղափառություն
ԹեմՌոստովի և Նովոչերկասկի թեմ
Քարտեզ
Քարտեզ
Արտաքին պատկերներ
Սուրբ Նիկողայոս նոր եկեղեցին


Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Նիկողայոս եկեղեցի (այլ կիրառումներ)

Հասցեն՝ 344048, Ռոստովի մարզ, գյուղ Կույբիշևո, Ռոստովի փող., 24ա։

Պատմություն խմբագրել

1785 թվականի փետրվարին Գոլոդաևկա գյուղում (այժմ՝ Կույբիշևո) հիմնադրվեց հանուն Սուրբ Նիկողայոս Հրաշագործի փայտե առաջին եկեղեցին[1]։ Այն կառուցվել է գեներալ-մայոր Դ. Մ. Մարտինովի միջոցներով։ Երկու տարի անց եկեղեցին կառուցվեց և օծվեց։ Ժամանակի ընթացքում փայտե եկեղեցին խարխլվեց։ Գյուղում նոր եկեղեցի կառուցելու անհրաժեշտություն առաջացավ։ Փայտե եկեղեցին 1838 թվականին տեղական ղեկավարության հանձնարարությամբ քանդվեց։

Հավատացյալների և կալվածատերերի խնդրանքով գյուղում 1836 թվականի հոկտեմբերին կառուցվեց աղոթքի տուն, որն օծվեց 1836 թվականի դեկտեմբերին։

1843 թվականին Նովոչերկասկի և Գեորգիևսկի արքեպիսկոպոսի օրհնությամբ գյուղում սկսվեց նոր քարե տաճարի շինարարությունը։ Տաճարը կառուցվում էր կալվածատերեր Մարտինովների միջոցներով։ Անբերքատվության և կալվածատերերի միջև գժտությւնների պատճառով սկսված շինարարությունը ձգձգվեց մինչև 1860 թվականը։ Ի վերջո, տաճարը կառուցվեց, թեև պլանից շեղումով։ Կառուցված քարե մեծ տաճարը գոյատևեց մինչև 1938 թվականը, երբ ամբողջությամբ քանդվեց։

Մինչև 1991 թվականը գյուղում չի եղել եկեղեցի։ 1991 թվականին այստեղ կառուցվեց նոր աղոթքի տուն։ Գյուղում վերսկսվեց ծխական կյանքը։ Եվ կրկին որոշվեց կառուցել մեծ քարե եկեղեցի։ Եկեղեցու շինարարությունը հավատացյալների միջոցներով սկսվեց 2003 թվականին, երբ դրվեց նոր տաճարի հիմքը։

Անշտապ շինարարությունը շարունակվեց 2007 թվականին պատերի կառուցմամբ, 2009 թվականին՝ պատերի աղյուսե շարվածքի ավարտով, տանիքի և զանգակատան շինարարությամբ։ Տաճարի համար ձեռք բերվեցին 420 կգ կշռով զանգ ու փոքր զանգակատուն։ 2012 թվականին տաճարի վրա տեղադրվեցին յոթ ոսկեզօծված գմբեթներ։ Սուրբ արքեպիսկոպոս Նիկողայոս Հրաշագործի պատվին կառուցված տաճարի մեծ օծումը կայացավ 2014 թվականի դեկտեմբերին։ Օծման արարողությունն անցկացրեց Ռոստովի և Նովոչերկասկի մետրոպոլիտ Մերկուրին։

Ներկայումս սա գործող տաճար է։ Տաճարին կից գործում է կիրակնօրյա դպրոց։

Հոգևորականներ խմբագրել

Տաճարի քահանան է հայր Անդրեյ Բեսպալովը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Куйбышево|Церковь Николая Чудотворца (старая)». sobory.ru. Վերցված է 2020 թ․ հուլիսի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել