Սուրբ Նիկոլաևսկի վանք (Արզամաս)
Սուրբ Նիկոլաևսկի վանք (ռուս.՝ Свято-Николаевский монасты́рь), ռուս ուղղափառ եկեղեցու Նիժնեգորոդյան թեմի կանացի վանք։ Գտնվում է Նիժնի Նովգորոդի մարզի Արզամաս քաղաքի Տաճարի հրապարակում։
Սուրբ Նիկոլաևսկի վանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք և ճարտարապետական հուշարձան |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Արզամաս |
Հիմնական ամսաթվերը | 1580 |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ |
Հիմնադրված | 1580 |
Saint Nicholas Monastery, Arzamas Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՀիմնադրվել է Իվան Գրոզնու կողմից 1580 թվականին[1]։ Վանքի շինարարը եղել է Արզամաս քաղաքի բնակիչ Ֆեոֆիլակտ Յակովլևը, որը հետագայում ձեռնադրվել է քահանայության։ Սկզբում կառուցվել է Նիկոլաևսկի փայտե եկեղեցին, որի վրա էլ հիմնվում է կանանց մենաստանը։ Նիկոլաևսկի փայտե եկեղեցին մի քանի անգամ հրդեհվել է։ 1683 թվականին կառուցվում է քարե եկեղեցին։ 1723 թվականին վերակառուցվում է հրդեհից հետո։ 1723 թվականին վերակառուցվում է հրդեհից հետո։ 1764 թվականից 3-րդ դասի հանրակացարանային կանանց մենաստան էր[2]։
1811 թվականին փայտե եկեղեցու տարածքում կառուցվում է Տիրոջ Աստվածահայտնության տաճարը, որն օծվում է 1813 թվականին։ 1878 թվականին Նիկոլսկի եկեղեցին վերակառուցվեց։ 1924 թվականին եկեղեցին փակվեց[2], այն վերաբացվեց 1994 թվականին և նույն թվականին էլ օծվեց վերին ձմեռային մատուռը ի պատիվ Տիրոջ Աստվածահայտնության։ 1995 թվականին կայացավ Աստվածահայտնության եկեղեցու ներքևի մատուռի օծումն ի պատիվ Աստվածամոր սրբապատկերի։ Մենաստանում ապրում էին 25 բնակչուհիներ[2]։ 2017 թվականի դեկտեմբերի 28-ին Նիժնեգորոդի և Արզամասի միտրոպոլիտ Գեորգին կատարեց Աստվածահայտնության տաճարի օծման կարգը[3]։
2001 թվականին վանքին տրվեց Նիկոլսկի եկեղեցին։ 2005 թվականին Նիժեգորոդի և Արզամասի արքեպիսկոպոս Գեորգին աղոթք կատարեց Սուրբ Նիկոլայի վերանորոգված տաճարում[4]։
Սրբություններ
խմբագրելՍտորին եկեղեցում
- Աստվածամոր հրաշագործ սրբապատկերը «Ազատվելով տառապանքների բեռից », եկեղեցի բերվեց սևացած և աստիճանաբար պայծառացավ[1]
- Աստվածամոր սրբապատկերը «Արժանավայել»
Վերին եկեղեցում[1]
- Սուրբ Նիկոլայ Հրաշագործի սրբապատկերը
- Օրհնված Մատրոնայի ու սուրբ հալածյալ Տատյանայի սրբապատկերը և սուրբ մասունքները
- Օպտինյան ավագների և մյուս սրբերի մասունքներով տապանը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Святыни земли Нижегородской. Свято-Николаевский женский монастырь, Нижегородская епархия
- ↑ 2,0 2,1 2,2 «Действующие монастыри». Нижегородская епархия. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 11-ին.
- ↑ Дарья Петрова (2017 թ․ դեկտեմբերի 28). «В Свято-Николаевском монастыре Арзамаса освящен собор в честь Богоявления Господня». Нижегородская митрополия. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ «25 мая 2005 года» — 15.00 Молебен Святителю Николаю на месте восстанавливающегося собора Святителя Николая в Никольском женском монастыре в г. Арзамасе. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 12-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Арзамас. Николаевский женский монастырь, sobory.ru
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Նիկոլաևսկի վանք (Արզամաս) կատեգորիայում։ |