Սուրբ Նիկոլայ հրաշագործ եկեղեցի (Ամրակից)
Ամրակից Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցի (ռուս.՝ Церковь Николая Чудотворца), ռուս-ուղղափառ եկեղեցի Հայաստանի Լոռու մարզի Ամրակից գյուղում։ Կառուցվել է 1848 թվականին[2] (այլ տվյալներով 1879 թվականին[3]) ուկրաինացի կազակների կողմից հիմնված Նիկոլաևկա (այժմ՝ Ամրակից) գյուղի ռուս-ուղղափառների համար։ 1910-1914 թվականներին վերակառուցվել է՝ ստանալով այժմյան տեսքը։
Սուրբ Նիկոլայ հրաշագործ եկեղեցի Церковь Николая Чудотворца | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | ուղղափառ տաճար և մշակութային արժեք |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Ամրակից[1] |
Դավանանք | Ռուս ուղղափառ եկեղեցի |
Հիմնական ամսաթվերը | 1910 |
Կազմված է | Խաչքար և Խաչքար |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Նվիրված | Սուրբ Նիկողայոս Զմյուռնացի |
Անվանված | Սուրբ Նիկողայոս Զմյուռնացի |
Հիմնադրված | 1910 |
Saint Nikolay Russian Church, Amrakits Վիքիպահեստում |
Գործել է մինչև 1988 թվականը։ Զգալիորեն վնասվել է Սպիտակի երկրաշարժի ժամանակ։ Գտնվում է վթարային վիճակում։ 2009 թվականին նրա մեջ գտնվող սրբապատկերները տեղափոխվել են Գյումրու ռուսական եկեղեցի[4]։
Հանրապետական նշանակության հուշարձան է (համարանիշը. 5.13.4) Եկեղեցին պատկանում է Եկատինոգրադի Կուբանի թեմին։
Եկեղեցուն հարավից կից է զանգակատունը։ Կառույցը քարաշեն է, տանիքը՝ փայտից։
Եկեղեցին կառուցվել է Ճարտարապետ Անդրեյ Ապլակսինի «Նեոռուսական ոճով»։
Եկեղեցին զգալիորեն վնասվել է 1988 թ․-ի Սպիտակի երկրաշարժից, սակայն չի խոնարհվել։ Եկեղեցին փակ է, չի գործում։ Այն լուռ վկան է երբեմնի այստեղ հաստատված կազակների աշխույժ կյանքի ու գործունեության։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Эриванское викариатство
- ↑ Երևանի ճարտարապետության և շինարարության համալսարան, Ռուսական եկեղեցին համալսարանի ուշադրության կենտրոնում(չաշխատող հղում)
- ↑ «Ամրակիցի ռուսական եկեղեցին գրավիչ զբոսաշրջային կետ է, բայց 30 տարի վթարային վիճակում է». Hetq.am. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 20-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Նիկոլայ հրաշագործ եկեղեցի (Ամրակից)» հոդվածին։ |