Սրբոց Նահատակաց եկեղեցի (Դավթաշեն)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սրբոց Նահատակաց եկեղեցի (այլ կիրառումներ)
Սրբոց Նահատակաց եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցի Հայաստանի մայրաքաղաք Երևանի Դավթաշեն վարչական շրջանում՝ կամրջի հարևանությամբ։
Սրբոց Նահատակաց եկեղեցի | |
---|---|
![]() Սրբոց Նահատակաց եկեղեցի | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Երևան |
Հիմնական ամսաթվերը | 2003 |
Ներկա վիճակ | գործող |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Հիմնադրված | 2003 |
Շինանյութ | տուֆ և մարմար |
![]() | |
![]() | |
![]() |
Պատմություն
խմբագրելՍրբոց Նահատակաց եկեղեցու կառուցումն սկսվել է 1996 թվականին՝ ԱԺ պատգամավոր Ռուբեն Գևորգյանի հովանավորությամբ և վերջինիս առանձատան հարևանությամբ։ Հիմնօրհնեքը կատարվել է 1996 թվականի հուլիսի 31-ին՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ի հայրապետության օրոք։ Առաջին պատարագը եկեղեցում մատուցվել է 2003 թվականի ապրիլի 6-ին։ Սրբոց Նահատակաց եկեղեցին նվիրված է հանուն հավատի և հայրենիքի նահատակված հայ ազատամարտիկների հիշատակին։
Եկեղեցու նախագծի հեղինակն է Լևոն Ումեդյանը։ Եկեղեցին գմբեթավոր է։ Կառուցված է մոխրագույն տուֆից, հատակը, Սուրբ Սեղանը և ավազանը մարմարապատ են։ Եկեղեցու զարդաքանդակներով փայտե դուռը պատրաստել է Արսեն Փանոսյանը[1]։