Սուրբ Մինաս եկեղեցի (Մարիամաձոր)

Սուրբ Մինաս, 1601 թվականին կառուցված հայ առաքելական եկեղեցի Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղի հարավ-արևմտյան մասում[1][2]։

Սուրբ Մինաս եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԱրցախ Արցախ
ՏեղագրությունՄարիամաձոր
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը1601
Հիմնադրված1601
Քարտեզ
Քարտեզ

Հորինվածք

խմբագրել

Եկեղեցին հորինվածքով ուղղանկյուն հատակագծով միանավ բազիլիկ է, որն արևելյան կողմում ավարտվում է ուղղանկյուն խորանով։ Սուրբ Մինասի տանիքը  թաղակապ է, արտաքուստ երկթեք, հողածածկ։ Կառուցված է անմշակ քարով և կրաշաղախով։ Երկրաությունը 14,7 մետր է, լայնությունը՝ 7,9 մետր, իսկ բարձրությունը՝ 4,5 մետր։

Միակ մուտքը արևմտյան կողմից էր։ Լուսավորվում էր արևելքից և արևմուտքից բացվող մեկական լուսամուտներով, որոնք ներկայումս փլված են։ Ադրբեջանի կողմից շրջանի օկուպացիայի առաջ եկեղեցու ներսում պահպանված էին պատերի մեջ ագուցված խաչքարեր և խաչքարաբեկորներ։

Պատմություն

խմբագրել

Մուտքի բարավորի վրա թողնված արձանագրության համաձայն՝ Սուրբ Մինաս եկեղեցին կառուցվել է 1601 թվականին.

  Թվ[ին]  ։ՌԾ։
- ԴՀՎ 5, 173
 

Ըստ հնագետ, գրող Մակար Բարխուդարյանի, հյուսիսային կամարի վրա արձանագրված էր եկեղեցին կառուցողի հիշատակագրությունը.

  Ես Ազարիա աբ[ե]ղա Դաւիթ Էրեց, որ շինող եկեղեցոյ շինեցի տէր  

Նույն կամարի մյուս կողմում, մեկ այլ արձանագրություն.

  Խաչս Բաղդասարին է, իւր կողակցին ․․․
- Բարխուտարեանց 1895, 73
 

Այս արձանագրությունները ներկայումս չեն պահպանվել։

1930 ական թվականներին խորհրդային հակակրոնական պայքարի արդյունքում պայթեցվել է եկեղեցին, որից հետո այն մնացել էր կիսավեր։

2020 թվականի հոկտեմբերին Ադրբեջանն օկուպացրել է Մարիամաձոր գյուղը և Սուրբ Մինաս եկեղեցին, որի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Մարիամաձորի Սուրբ Մինաս եկեղեցին». Monument Watch. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 2-ին.
  2. «Հադրութի շրջան». ՀԱՍԵ Արցախի թեմ. 2021 թ․ ապրիլի 17. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 2-ին.