Արարատ մարզադաշտ
Արարատ մարզադաշտ, գտնվում է Իրանի մայրաքաղաք Թեհրանի հայաշատ Վանք թաղամասում՝ Արարատ մարզավանում։ Կառուցվել է 1971 թվականին՝ 10,000 նստատեղերով։ Կոչված է ի պատիվ Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթի՝ Արարատ լեռան։ Համալիրը պատկանում է Հայ Մշակութային Արարատ Կազմակերպությանը, որը հիմնադրվել է 1944 թվականին։ Մարզադաշտը օգտագործվում է «Արարատ Թեհրանի», ինչպես նաև կանանց ազգային հավաքականի կողմից[1]։
Տեսակ | մարզադաշտ |
---|---|
Մարզաձև | ֆուտբոլ |
Տեղագրություն | Շրջան 3 |
Երկիր | Իրան |
Կառուցված | 1971 |
Բացված | 1971 |
Ճարտարապետ | Ռոստոմ Ոսկանյան |
Սեփականատեր | Արարատ (ՖԱ, Թեհրան) |
Գործաղեկավար | Արարատ (ՖԱ, Թեհրան) |
Դաշտի չափսեր | 74000 մ2 |
Ararat Stadium Վիքիպահեստում |
Ճարտարապետություն
խմբագրելՀամալիրը ընդգրկում է 74.000 քառակուսի մետր տարածք։ Գտնվում է Արարատ, Ռաշիդ Յասեմի և Քորդեստան փողոցների միջև ընկած եռանկյունաձև հատվածում։ Արարատ Թեհրանի ֆուտբոլային մարզադաշտը կառուցվել է 1971 թվականին ճարտարապետ Ռոստոմ Ոսկանյանի (1932-2013) նախագծով։ Համալիրի հարավարևելյան մասում գտնվող մարզադաշտի մոտ գոյություն ունի 1987 թվականին նույն ճարտարապետի կողմից կառուցված սուրբ Խաչի մատուռը։ Վերջինս կառուցված է ի հիշատակ Իրան-իրաքյան պատերազմում (1980-88) զոհված հայ զինվորների։ ի«Արարատ» մարզահամալիրը ունի նաև երկու լողավազաններ, բասկետբոլային փակ դաշտեր, բիլիարդի սեղաններ, բադմինտոն կորտեր, թենիսի դաշտեր եւ սպորտային թանգարան[2]։
Մշակութային կյանք
խմբագրելՄարզադաշտում շատ միջոցառումների մատչելիությունը սահմանափակվում է քրիստոնյաների համար։ Քանի դեռ մուսուլմաններ ներկա չեն, քրիստոնյա տղամարդիկ և կանայք միասին են դիտում միջոցառումները, և կանանցից գլխաշոր կապել չի պահանջվում։ Մասնակիցների կարծիքով, սպորտային համալիրն ունի իր սեփական հայկական մթնոլորտը, որը շատ տարբեր է դրսի իսլամադավան աշխարհից։ Նույնիսկ մասնակիցների կողմից խոսվող գերիշխող լեզուն հայերենն է, և ոչ պարսկերենը։
Այնուամենայնիվ, կան միջմշակութային միջոցառումներ, օրինակ՝ ֆուտբոլային հանդիպումներ, որտեղ պետք է հետեւել ընդհանուր իսլամական կանոնակարգերին։ 2016 թվականի սեպտեմբերին Թեհրանի «Արարատ» համալիրում անցկացվեցին համահայկական խաղեր, որին մասնակցեցին մոտավորապես 800 հայ մարզիկներ Իրանից, Հայաստանից և Վրաստանից[3]։ Բացման արարողությանը ներկա էր կրոնական փոքրամասնությունների հարցերով Հասան Ռուհանիի օգնական Ալի Յունեսին[4]։ Համահայկական խաղերի սկիզբը դրվել էր 1968 թվականին՝ Թեհրանում[5]։
Հայտնի մարզիկներ
խմբագրել«Արարատ» մարզադաշտում խաղում ամենակարևոր սպորտային ակումբը «Արարատ Թեհրանն» է, որը գոյություն ուներ 1944-2009 թվականները (այժմ՝ լուծարված՝ սնանկ հայտարարվելու պատճառով)։ Այն վերականգնվել է 2014 թվականին, իսկ 2015 թվականին մասնակցել է Թեհրանի մարզային լիգայում։ Թեև երբեք իրանական ֆուտբոլում գերիշխող դեր չի խաղացել, այն ներկայացրել է առնվազն երեք հայտնի ֆուտբոլիստ։ Անդրանիկ Էսկանդարյանը հետագայում հանդես է եկել Թաջի (ներկայիս Էստեղլալ ՖԱ) համար։ Մարգար Աղաջանյանը Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզչական անձնակազմի կազմում է, ինչպես նաև 2014 թվականից ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի ժամանակ մարզիչի օգնականը։ Անդրանիկ Թեյմուրյանը, որը սկսել է իր կարիերան «Արարատ» մարզադաշտում, այնուհետեւ հանդես է եկել «Բոլթոն Ուորդերս ՖԱ» Անգլիայի Պրեմիեր լիգայում, ապա Էստեղլալ ՖԱ-ում և 2015 թվականին նշանակվել է Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր կապիտան։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Asher Kohn: Towards an Armenian-Iranian Modern: Tehran Church Architecture & Post-Revolutionary Soccer Culture. Ajam Media Collective, 1 December 2012.
- ↑ Holy Cross Chapel – An unexpected icon, this church brings Armenian-Iranians together. Brownbook – An Urban Guide to the Middle East, issue 62 — The Brutalist Architecture in Tehran. Plus Memar Magazine Archives. March – April 2017.
- ↑ «Tehran Playing Host to Pan-Armenian Games. Iran Front Page (IFP), 16 September 2016». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
- ↑ Pan-Armenian Games Kick Off in Tehran. Iran Front Page (IFP), 14 September 2016.
- ↑ ««ԱԼԻՔ», Կ. Դ. - Սրանից 50 տարի առաջ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան նախաձեռնութեամբ Թեհրանում հիմքը դրւեց Համահայկական մարզական խաղերի». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.