Սուրբ Մարտինի կղզի (անգլերեն՝ St. Martin's), Սիլլի կղզիների ամենահյուսիսային կղզին է։ Իր մեծությամբ այն այս կղզիախմբի երրորդ կղզին է և ունի 237 հեկտար տարածք։

Սուրբ Մարտինի կղզի
Տեսակկղզի
Երկիր Միացյալ Թագավորություն
Վարչատարածքային միավորSt. Martin's?
Մասն էՍիլլի կղզիներ
Մակերես237 հեկտար
Բնակչություն142 մարդ
Քարտեզ
Քարտեզ

Կառուցվածքը և բնակչությունը խմբագրել

Կղզին հիմնականում կազմված է երեք մասից՝ Հայը Թաուն (բարձր քաղաք), Միդլ Թաուն (միջին քաղաք) և Լոուեր Թաուն (ցածր քաղաք)։ Կղզու ընդհանուր բնակչությունը կազմում է 142 մարդ։ Կան տներ ագարակներ և քոթեջներ։

Կղզում գործում էր հյուրանոց, որը փակվել է 2013 թվականին։ Կար նաև գինետուն, որը հիմա փակված է և վաճառքի է տրված։ Գործող հաստատություններից են նաև թեյարանը, հացի փուռը, մի քանի նավամատույցներ և այլ մանր շինություններ։

Սուրբ Մարտինի կղզին հատուկ խճուղուվ կապված է Սպիտակ Կղզու հետ։

Կղզում կա երկու եկեղեցի՝ անգլիական և մեթոդիստական։

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Մարտինի կղզի» հոդվածին։