Սուրբ Հռիփսիմե մատուռ (Սազել)

Սուրբ Հռիփսիմե մատուռ[1], Հայ Առաքելական, գտնվում է Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ախալցխայի շրջանում, Ախալցխայից 4 կմ դեպի արևմուտք, հայաբնակ Սազել գյուղում, կառուցվել է 20-րդ դարում։

Սուրբ Հռիփսիմե մատուռ
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք և մատուռ
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունՍազել
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը20-րդ դար
Հիմնադրված20-րդ դար
3,98 մետր
Երկարություն5 մետր
Լայնություն3,98 մետր
Քարտեզ
Քարտեզ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հռիփսիմե մատուռ (այլ կիրառումներ)

Սազել գյուղի Սուրբ Հռիփսիմե մատուռը հիմնադրվել է 1990-ական թվականներին և կառուցվել է 1998 թվականին։ Մատուռը կառուցվել է Սազել գյուղի «Փոս արտեր» կոչված ուխտատեղիում գտնվող քարի վրա։

Ճարտարապետություն խմբագրել

Մատուռն իրենից ներկայացնում է պարզ շինություն, այն կառուցված է սրբատաշ տուֆից, նրա չափսերն են (5 x 3.98) մետր։ Ունի մեկ մուտք, որը կամարակապ է և գտնվում է արևմտյան կողմում, իսկ մուտքի վերևի մասում հայատառ արձանագրություն է։ Արևմտյան պատին կից կա քառակուսի ծածկոց։

Եկեղեցին օծվել է 1998 թվականի ապրիլի 2-ին, Մառլեն Հովհաննեսի Համբարձումյանի նախաձեռնությամբ։

Տարածքում կա խաչքար որը նվիրված է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին։

2017 թվականի ապրիլի 23-ին, օրհնվեց այդ խաչքարը, Վիրահայոց թեմի բարեխնամ առաջնորդ Գերշ․ Տեր Վազգեն Եպս․ Միրզախանյանի օրհնությամբ և Ախալցիխեի հոգևոր տեսուչ Հոգշ․ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի և Ախալցիխեի շրջանների հոգևոր հովիվ Արժ․ Տեր Թորգոմ քհն․ Վարդանյանի ձեռամբ։

Խաչքարի կանգնեցման հովանավորը և նախաձեռնողն է գյուղի բնակիչ Մարտիրոս Սողոմոնյանը իսկ խաչքարի քանդակագործն է Համլետ Մանասյան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ՍԱԶԵԼ - ՍՈՒՐԲ ՀՌԻՓՍԻՄԵ ՄԱՏՈՒՌ». Վերցված է 2021 թ․ օգոստոսի 11-ին. {{cite web}}: |first2= missing |last2= (օգնություն)