Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (Խնածախ)

հայկական եկեղեցի Սյունիքում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (Խնածախ)[1], Հայ առաքելական եկեղեցի, որը գտնվում է Սյունիքի մարզի Խնածախ գյուղում։ Կառուցվել է 17-րդ դարում։

Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (Խնածախ)
Հիմնական տվյալներ
ՏեսակԵկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԽնածախ
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Հիմնական ամսաթվերը1625
Կազմված էԳավիթ
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում
ԱնվանվածՀռիփսիմե
Ճարտարապետական ոճՀայ Եկեղեցի
Հիմնադրված1625
 Saint Hripsime Church, Khnatsakh Վիքիպահեստում

Եկեղեցին եռանավ բազիլիկ կառույց է՝ թաղածածկ և խորանի երկու կողմերում ավանդատներով։ Ունի 2 մուտք՝ հարավից և արևմուտքից։ 1701 թվականին եկեղեցուն կից, արևմտյան կողմից կառուցվել է բաց գավիթ, որը սրբատաշ բազալտով է և թաղածածկ։ 1905 թվականին նաև կառուցվել է տանիքի վրայի զանգ-աշտարակը, որը նույնպես սրբատաշ բազալտից է։

Եկեղեցին ճեղքված քարերով է շարված, իսկ մույթերը, պատուհանների և մուտքերի բացվածքները շարված են սրբատաշ բազալտով։

Բազալտի սալինկերով են շարված եկեղեցու և գավիթի տանիքները։ Խորհրդային անաստվածության տարիներին եկեղեցին պղծվել է և օգտագործվել որպես պահեստ։ Տեղանքի մեծ թեքության հետևանքով հյուսիսային կողմում քիվերը խրվել են հողաշերտի մեջ։

Տես նաև խմբագրել

Սյունիքի մարզի եկեղեցիների ցանկ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ԽՆԱԾԱԽԻ ՍԲ. ՀՌԻՓՍԻՄԵ ԵԿԵՂԵՑԻ». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (ամհարերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 18-ին.