Սուրբ Հովհաննես եկեղեցի (Սան Ֆրանցիսկո)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հովհաննես եկեղեցի (այլ կիրառումներ)


Սուրբ Հովհաննես եկեղեցի (անգլ.՝ St. John Armenian apostolic church) Հայ Առաքելական եկեղեցի ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում։

Սուրբ Հովհաննես եկեղեցի (Սան Ֆրանցիսկո)
Եկեղեցի
ՏեղադրությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ
ԱշխարհԱՄՆ
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
ԿարգավիճակԿանգուն
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման սկիզբ1924

Պատմություն խմբագրել

Սուրբ Հովհաննես եկեղեցին գտնվում է Թվին Փիքս թաղամասում՝ Սան Ֆրանցիսկոյի երկու ամենաբարձր բլուրներից մեկի գագաթին։ Եկեղեցին հիմնվել է 1924 թվականին, օծվել է 1958 թվականին։

Իր բեղուն գործունեությամբ եկեղեցին ծառայում է հայ համայնքին։ Եկեղեցում գործում են Կիրակնօրյա վարժարանը, Հայ եկեղեցու երիտասարդական կազմակերպությունը, Տիկնաց միությունը, մշակութային միությունը։ Սուրբ Հովհաննես եկեղեցու նպատակն է հայկական ավանդական արժեքների և քրիստոնյա արժեքների վրա հիմնված ընտանիք կառուցել։ 1942 թվականից սկսած եկեղեցում անցկացվում է հայկական խոհանոցի ամենամյա փառատոն[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Սուրբ Հովհաննես եկեղեցի(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել