Սուրբ Հովհաննես եկեղեցի գտնվում է Կոտայքի մարզի Կապուտան գյուղում[2]։ Եկեղեցին անվանում են նաև «Կուլի ժամ»։ Այն կառուցվել է VII դարում[3]։ Հայտնի է, որ նախքան խորհրդային տարիները գյուղի միակ ծխական եկեղեցին էր։ Գտնվում էր գյուղամիջի աղբյուրի մոտ։

Սուրբ Հովհաննես եկեղեցի
Հիմնական տվյալներ
ՏեսակԵկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Կոտայքի մարզ
ՏարածաշրջանԱբովյան
Հոգևոր կարգավիճակՉի գործում
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական ոճՀայկական

Եկեղեցու մասին պահպանված գրավոր առաջին հիշատակույուններից մեկը 1839 թվականից է. «Կեօք քիլիսէ. եկեղեցին յանուն սուրբ Յովհաննու»։

1940-ական թվականների վերջերից այլևս գոյություն չունեցող վաղմիջնադարյան եկեղեցու մասին տակավին 1947 թվականին նշվել է. «...քանդված էր արևմտյան պատը, հյուսիսայինը քանդել և շարել են հեղեղատը, պահպանված էր արևելյան և հյուսիսային պատերի կրաշաղախ միջուկի որոշ մասերը ½ մետր բարձրությամբ»։

1886 թվականին Սուրբ Հովհաննես եկեղեցին ենթարկվել է մասնավոր նորոգությունների։ Այդ առթիվ նույն թվականի հոկտեմբերի 27-ին Կոտայքի գործակալ ավագ քահանա Հովհաննես Մելիք-Գևորգյանը Երևանի թեմի հայոց կոնստիտորիային գրել է. «...ի 26-ն հոկտեմ. անձամբ ներկայացայ ի գիւղն Գեօկքիլիսայ՝ ի պատճառս նորոգութեան խաչկալի եկեղեցւոյն, ընթերցայ պղծեալ տաճարի, օծեցի զպատկերս սբ. Աստուածածնի և սրբոյ առաքելոցն Թադէոսի և Բարդուղիմէոսի»։

Ըստ ամենայնի, հիշյալ նորոգությունից հետո եկեղեցին վերաօծմամբ անվանափոխվել է։ Համենայն դեպս, ադեն 1909 թվականին հիշատակվում է Սբ. Աստվածածաին անվամբ։

Քահանաներ. Սբ Հովհաննես (Սբ. Աստվածածին) եկեղեցուն սպասավորած քահանաներից հիշվում են տաճկահպատակ Գաբրիել Տեր-Սահակյանը և տեր Գասպարը (1867 թվական), Գրիգոր քահանա Մանուկյանը (հիշատակվում է 1909 թվականին, ծնված 1869 թվականին, ձեռնադրված՝ 1905 թվականին

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ». 2020 թ․ փետրվարի 29. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  3. «Կապուտանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Կոտայքի մարզ)». 2019 թ․ սեպտեմբերի 27. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)

Գրականություն խմբագրել

  1. Ս. Կարապետյան, Կապուտան գյուղի պատմական հուշարձանները, էջ 5-8։
  2. Շահխաթունեանց Յ.,Ստորագրութիւն Կաթուղիկէ Էջմիածնի և հինգ գաւառացն Արարատայ, Էջմիածին, 1842, էջ 162։