Սուրբ Հովհաննես առաքյալի եկեղեցի (ծփենու տակ)
Սուրբ Հովհաննես Առաքյալի եկեղեցի ծփենու տակ (ռուս.՝ Церковь Святого Апостола Иоанна Богослова под Вязом, Հովհաննես առաքյալի եկեղեցի Կիտայգորոդյան պատի մոտ), Մոսկվայի քաղաքային թեմի Իվերական գործակալության ուղղափառ եկեղեցի։ 1934-2011 թվականներին այստեղ տեղակայված է եղել Մոսկվայի թանգարանը[2][3]։
Սուրբ Հովհաննես առաքյալի եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | տաճար, Պաշտամունքային կառույցներ և ճարտարապետական հուշարձան |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Տվերսկի շրջան |
Հասցե | пл. Новая, 12, строение 2 |
Դավանանք | ուղղափառություն |
Թեմ | Մոսկվայի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 1825 |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
Անվանված | Հովհաննես Ավետարանիչ |
Ճարտարապետական ոճ | ամպիր |
Հիմնադրված | 1825 |
Church of Saint John the Evangelist under Elm-tree Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՍուրբ Հովհաննես առաքյալի եկեղեցին կառուցվել է 1493 թվականին, սկզբում փայտից, այնուհետև քարից, հետագայում բազմիցս վերակառուցվել է։ Ներկայիս շենքը կառուցվել է ճարտարապետներ Սեմյոն Օբիտաևի և Լ. Պ. Կարլոնիի նախագծով 1825-1837 թվականներին։
«Ծփենու տակ» անվանումն առաջացել է զոհասեղանի մոտ դեռևս Եկատերինա II-ի ժամանակներից աճած հսկա ծփենուց։
1925 թվականին եկեղեցին փակվեց, իսկ 1934 թվականին այնտեղ տեղակայվեց մայրաքաղաքի թանգարանը։ Քանդվեցին եկեղեցու և զանգակատան գմբեթները, ապամոնտաժվեցին միջհարկային ծածկերը։
1992 թվականին Մոսկվայի կառավարության որոշմամբ եկեղեցին անհատույց օգտագործման է տրամադրվում Ռուսական ուղղափառ եկեղեցուն, իսկ նույն տարածքում տեղակայված մայրաքաղաքի թանգարանի կարգավիճակը մնաց անորոշ։ Հավատացյալները պահանջում էին ամբողջությամբ ազատել եկեղեցու տարածքը, իսկ մոսկվացիները պայքարում էին թանգարանը քաղաքի կենտրոնից տեղափոխելու դեմ։ 2006 թվականին թանգարանին հատկացվեց Զուբովսկու բուլվարում գտնվող «Նպարեղենի պահեստների» համալիրը (ճարտարապետ՝ Վասիլի Ստասով), որի վերանորոգումը և ցուցադրությունների կազմակերպման համար հարմարեցումը տևեց երկու տարի։
2010 թվականի սեպտեմբերի 16-ին Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հրամանագրով եկեղեցու շենքը հարակից ծխական կառույցներով հատկացվեց Ռուսական ուղղափառ ինստիտուտի Հովհաննես Առաքյալի եկեղեցուն «ժամերգությունների, լուսավորչական և սոցիալական գործունեության իրականացման համար»։
Շենքը տրամադրվեց եկեղեցուն 2011 թվականին, իսկ հոկտեմբերի 9-ին երկար ժամանակ անց, առաջին անգամ եկեղեցում կայանում է Սուրբ պատարագ։
Եկեղեցում ժամերգությունների հետ միասին կազմակերպվում էին տարբեր միջոցառումներ, կատեխիզացիա, ավետարանական ընթերցումներ, լեզվական դասընթացներ (անգլերեն, այնուհետև՝ հունարեն), շրջագայություններ հավելյալ իրականության օգտագործմամբ, կինոլեկտորիումներ, երգչախմբային և պարահանդեսային պարեր, նկարչական մրցույթներ, բարեգործական ուղևորություններ գիշերօթիկ դպրոցներ, ինչպես նաև այլ միջոցառումներ։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Постановление Совета Министров РСФСР № 1327 от 30.08.1960
- ↑ ««Возрождение храма апостола Иоанна Богослова, что под Вязом, – дело чести для властей столицы». Беседа с игуменом Петром (Еремеевым), ректором Российского православного университета / Православие.Ru». Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ «Ректор РПИ просит мэрию и Музей Москвы помочь начать богослужения в храме Иоанна Богослова под Вязом / Православие.Ru». Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.