Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Պիտեշտ)

Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի կամ Հայկական եկեղեցի (ռումիներեն՝ Biserica Armenească), Հայ առաքելական եկեղեցի Ռումինիայի Պիտեշտ քաղաքի Egalității փողոցի 43 հասցեում։ Այն նվիրված է Հովհաննես Մկրտչին։

Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՌումինիա Ռումինիա
Քարտեզ
Քարտեզ
 Armenian church in Pitești Վիքիպահեստում

1852 թվականին կառուցված եկեղեցին եռաթև է, վեցանկյուն սրունքով[1]։ Եկեղեցին և նույն թվականին կառուցված նրա գրասենյակը Ռումինիայի մշակույթի և կրոնական գործերի նախարարության կողմից գրանցված է որպես պատմական հուշարձան[2]։

2014 թվականին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հեթում քահանա Թարվերդյանի և ծխական խորհրդի նախաձեռնությամբ, Պիտեշտի նախկին քաղաքապետ Տեոդոր Բենդիուկի օգնությամբ առաջին խաչքարն է կանգնեցվեցվել ցեղասպանության նահատակների հիշատակին[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. (ro) Enciclopedia Argeșului și Muscelului – A-C Արխիվացված 2016-04-29 Wayback Machine, p. 113, at the Golești Museum site
  2. (ro) Lista Monumentelor Istorice 2010: Județul Argeș
  3. «Պիտեշտում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ծառատունկ է անցկացվել». armenpress.am. Վերցված է 2023 թ․ փետրվարի 4-ին.