Սուրբ Հարության եկեղեցի (Այգեստան)

Սուրբ Հարության, 1741 թվականին կառուցված հայ առաքելական եկեղեցի Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Այգեստան գյուղում, Արևասար լեռան արևելյան հարավահայաց լանջին գտնվող գյուղատեղիում[1][2]։

Սուրբ Հարության եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԱրցախ Արցախ
ՏեղագրությունԱյգեստան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԱրցախի թեմ
Հիմնական ամսաթվերը1741
Հիմնադրված1741
Քարտեզ
Քարտեզ

Հորինվածք խմբագրել

Եկեղեցին հորինվածքով ուղղանկյուն հատակագծով միանավ բազիլիկ է։ Այն արևելյան կողմում ունի կիսաշրջանաձև խորան, իսկ ներքին ճարտարապետական առանձնահատկությանը բնորոշ մեկ ավանդատունը տեղադրված է խորանի հյուսիսային կողմում։

Այն կառուցված է հիմնականում կոպտատաշ քարերից։ Սրբատաշ կրաքարից են միայն արևմտյան պատուհանի, մուտքի  եզրամասերը և բարավորը։ Եկեղեցու միակ մուտքը հարավային կողմից է։ Լուսավորվում է արևելյան, հարավային և արևմտյան կողմերից բացվող մեկական պատուհաններից։ Ներքուստ թաղածածկ է, արտաքուստ ունի երկթեք, հողածածկ տանիք։ Գտնվելով լեռան հարավահայաց լանջին՝ եկեղեցու հյուսիսային պատն ամբողջությամբ և արևմտյան պատի մի հատվածը հողի մեջ է։

Երկարությունը 13, 5 մետր է, լայնությունը՝ 6,3 մետր, իսկ բարձրությունը՝ 4,5 մետր։

Մուտքի բարավորի վրա պահպանված եկեղեցու շինարարական արձանագրությունը․

  Յ[ի]շ[ատա]կ է  Ս[ուր]բ Յարութ/ե[ա]ն եկեղեցիս Մէլիք/ Եկանին կողագից Կոզալի[ն]/, որդ[ի] Արամբէկ[ի]ն, Իսայիբեկին:/ Թվ[ին] ։ՌՃՂ։ շինվեցաւ. օվ/ կարթա՝ Ա[ստուա]ծ ողորմի ասի։ Հայր  

Մուտքի սրբատաշ քարերը նույնպես արձանագիր են։ Եկեղեցուց հարավ տարածվում է հին գերոզմանատունը, տապանաքարերի մեծ մասը պահպանվել էին մինչև 2020 թվականին Ադրբեջանի կողմից Այգեստանի օկուպացիան։

Պատմություն խմբագրել

Եկեղեցու մուտքի բարավորի արձանագրության համաձայն, սուրբ Հարության եկեղեցին կառուցվել է 1741 թվականին։

2020 թվականի հոկտեմբերից Այգեստան գյուղը և Սուրբ Հարության եկեղեցին գտնվում են ադրբեջանական օկուպացիայի տակ։

Վիճակ խմբագրել

Եկեղեցին խորհրդային շրջանում օգտագործվել է որպես պահեստ, որի շնորհիվ պահպանվել է համեմատաբար բարվոք վիճակում։ Ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Այգեստանի սբ․ Հարության եկեղեցին». Monument Watch. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 2-ին.
  2. ռադիո, Արցախի հանրային. «Սուրբ Հարության եկեղեցի». artsakhradio.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 2-ին.