Սուրբ Հակոբ (Տևրիկի գավառ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հակոբ (այլ կիրառումներ)

Սուրբ Հակոբ, գյուղ պատմական Փոքր Հայքում, իսկ ապա Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Տևրիկի գավառակում[1]։ Գտնվում էր Տևրիկ քաղաքի մոտ, Եփրատ գետի ավազանի Հաքմա գետակի հովտում։

Գյուղ
Սուրբ Հակոբ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՍեբաստիայի վիլայեթ
ԳավառակՏևրիկի գավառակ
Այլ անվանումներՍենջան, Սինճան
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Պատմություն խմբագրել

Բնակիչները տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Մի մասն էլ ապաստան է գտել տարբեր երկրներում։

Բնակչություն խմբագրել

1914 թվականին գյուղն ուներ 560 հայ բնակիչ, ընդհանուր առմամբ 70 տուն։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը այգեգործություն, պարտիզպանություն, հացահատիկի մշակություն, անասնապահությունն ու արհեստներն էր։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Բնակավայրն ուներ Սուրբ Հակոբ անունով եկեղեցի։

Կրթություն խմբագրել

Գյուղն ուներ եկեղեցուն կից վարժարան[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սեբաստիայի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ719- 720

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։