Սուրբ Հակոբ եկեղեցի (Փոքր Խանչալ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հակոբ եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Հակոբ եկեղեցի[1], հայկական առաքելական եկեղեցի Վրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզի Նինոծմինդայի մունիցիպալիտետում գտնվող Փոքր Խանչալի գյուղում։ Եկեղեցու հիմնադրման մասին ստույգ տեղեկություններ առայժմ հայտնի չեն[2]։

Սուրբ Հակոբ եկեղեցի
Սուրբ Հակոբ եկեղեցին 1989 թվականին
Հիմնական տվյալներ
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունՓոքր Խանչալի, Նինոծմինդայի մունիցիպալիտետ, Սամցխե-Ջավախք
ԴավանանքԱռաքելական
ԹեմՀայ Առաքելական եկեղեցիՎիրահայոց թեմ
Ներկա վիճակԱնհայտ
Ճարտարապետական ոճՀայկական
10.33
Երկարություն16.80
Լայնություն10.33
ՇինանյութՔար

Եկեղեցու շուրջ տարածվում է գերեզմանոցը, որի տապանաքարերի մեծ մասը թվագրվում են 19-րդ դարով։ Հայտնի է, որ Սբ. Հակոբի եկեղեցու տարածքում եղել է նաև քառակոթող, կոթողային տապանաքարեր, որոնց մի մասի գտնվելու վայրն այժմ անհայտ է[2]։

Պատմություն խմբագրել

Եկեղեցու մասին հիշատակություններ հանդիպում են սկսած 1850-ական թվականներից։ 1875 թվականին հիմնովին վերաշինվել է։ Արևմտյան ճակատը սրբատաշ քարից է, իսկ մնացածը՝ կոփածո քարից[2]։

Ճարտարապետություն խմբագրել

Եկեղեցու արտաքին չափերն են՝ 16,80 x 10,33 մ, պատերի հաստությունը՝ 90 սմ։ Երկթեք ծածկի տակ գտնվող տանիքը ներսից պահում են երկու զույգ բոլորաձև սյուներ։ Միակ մուտքը շինության արևմտյան կողմից է։ Հյուսիսային պատի մեջ պահպանվում է մկրտարանի` միակտոր քարից կերտված ավազանը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Aleks_El_Dia. «ՓՈՔՐ ԽԱՆՉԱԼԻ - ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲ ԵԿԵՂԵՑԻ». armenianchurch.ge. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 1-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Սամվել Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 531-532։