Սուրբ Կիրակի մատուռ

ьատուռ

Սուրբ Կիրակի մատուռ[2],հայտնի է նաև Խչբազարի խաչ անունով։ Հայ առաքելական եկեղեցի, որը կառուցվել է 1286 թվականին, գտնվում է Տավուշի մարզի Գանձաքար գյուղից 2 կմ հարավարևելք՝ Խոչաբազար գյուղատեղիում՝ Արաբի ձորից արևմուտք՝ սարալանջին։

Սուրբ Կիրակի Մատուռ
Հիմնական տվյալներ
ՏեսակՄատուռ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԳանձաքար[1]
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Հիմնական ամսաթվերը1286
Ներկա վիճակԿանգուն
Մասն էԳերեզմանոց
Կազմված էԽաչքար և Խաչքար
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված1286
Քարտեզ
Քարտեզ

Ճարտարապետություն խմբագրել

Մատուռը կառուցվել է ժայռի վրա, գմբեթավոր շինություն է։ Ներսից պատերի անկյուններում ագուցված են չորս պահունակներ, որոնց վրա հենվում են ծածկի կամարները՝ իրենց վրա կրելով փոքրիկ գմբեթը՝ սրբատաշ գլանաձև թմբուկով և սրածայր վեղարով։ Պատերի մեջ բացվում են մեկական փոքր ու նեղ լուսամուտներ։ Մատուռը կանգուն է, ճակատակալ քարին և դռան շրջանակի խաչքարի վրա կան արձանագրություններ։ Մատուռի շրջակայքում՝ Արաբաձորի աջ կողմի սարահարթի վրա, գերեզմանոցն է՝ անմշակ տապանաքարերով։ Ս. Կիրակի մատուռից քիչ հեռու գտնվում է մի ուրիշ ավերակ մատուռ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. hushardzantest. «Ս. ԿԻՐԱԿԻ ՄԱՏՈՒՌ». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (ամհարերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 10-ին.