Սուրբ Կարապետ եկեղեցի (Եկատերինբուրգ)

Սուրբ Կարապետ եկեղեցի, Հայաստանյայց Առաքելական եկեղեցի Սվերդլովսկի մարզի Եկատերինբուրգ քաղաքում։ Գտնվում է Տվերիտինա փողոց 54-ում։ Ուրալի դաշնային շրջանի հայկական առաջին եկեղեցին է[1]։

Սուրբ Կարապետ եկեղեցի
Армянская церковь Екатеринбурга.jpg
Հիմնական տվյալներ
ՏեսակԵկեղեցի
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԵկատերինբուրգ
ԴավանանքՀայաստանեայց Առաքելական Եկեղեցի
ԹեմՆոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմ
ՆվիրվածՀովհաննես Մկրտիչ
ԱնվանվածՀովհաննես Մկրտիչ
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Կարապետ եկեղեցի (այլ կրրառումներ)
Եկեղեցու զարդարանքը

Եկեղեցու կառուցումն սկսվել է 2005 թվականին, նախատեսվում էր աշխատանքներն ավարտել 2006 թվականի վերջին (այդ թվականին Ռուսաստանում հայտարարվել էր Հայաստանի տարին[2]), սակայն շինարարությունը ձգձգվել է, և եկեղեցու կառուցումն ավարտվել, ու այն օծվել է միայն 2013 թվականի հոկտեմբերի 14-ին[3]։ Եկեղեցու կառուցումը վերահսկել է Սվերդլովսկի մարզի նահանգապետ Էդուարդ Ռոսսելը[2]։

ՊատմությունԽմբագրել

Սվերդլովսկի մարզում ապրում է մոտ քսան հազար հայ[4], այդ պատճառով էլ եկեղեցու կառուցումը համայնքի համար գերակա խնդիր էր։

Սվերդլովսկի մարզի նահանգապետը Հայաստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ և կաթողիկոսին հրավիրել Սվերդլովսկի մարզ ու մասնակցել հայկական եկեղեցու օծմանը[5]։

Սուրբ Էջմիածնի համաձայնությամբ որոշվել է եկեղեցին օծել ի պատիվ սուրբ Հովհաննես Մկրտչի (սուրբ Կարապետի)։ Առաջին քարի հանդիսավոր տեղադրմանը ներկա է եղել Նոր Նախիջևանի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռուսական թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը[6]։

Ճարտարապետական ոճԽմբագրել

Քանի որ Ուրալի խիստ կլիմային հարավային քարը չէր դիմանա, որոշվել է Հայաստանից տարված տուֆով միայն եկեղեցին երեսապատել։ Սուրբ Կարապետ եկեղեցին կառուցվել է 5-7-րդ դարերի հայկական ավանդական ոճով՝ օգտագործվելով ավելի ուշ շրջանի զարդանկարներ։ Եկեղեցու մակերեսը 15×25 մետր է, բարձրությունը՝ 33 մետր։ Եկեղեցու ծրագրում ընդգրկված է եղել 200 մարդ[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել