Սուրբ Երրորդություն եկեղեցի (Գրիգորաշեն)

Հայաստանի մշակութային ժառանգության հուշարձան (Գրիգորաշեն)

Սուրբ Երրորդություն եկեղեցի (Նաև՝ Գրիգորաշեն[1], Կարմիր վանք[2]), Հայ առաքելական եկեղեցի Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Գետափ գյուղի մոտ, 3 կմ դեպի արևմուտք՝ Ախուրյան գետի ձախ ափին, կառուցվել է 6-7-րդ դարերում։

Սուրբ Երրորդություն եկեղեցի (Գրիգորաշեն)
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԳետափ
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Հիմնական ամսաթվերը7-րդ դար
Ներկա վիճակկիսավեր
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ6-րդ դար
Կառուցման ավարտ7-րդ դար
Հիմնադրված7-րդ դար
Քարտեզ
Քարտեզ

Սուրբ Երրորդություն եկեղեցին վաղ միջնադարի ճարտարապետության կոթողներից է, ըստ ճարտարապետական առանձնահատկությունների վերլուծության, եկեղեցին կարելի է թվագրել 6-7-րդ դարերով։ Եկեղեցին կենտրոնագմբեթ և բազմախորան է։

Ճարտարապետություն

խմբագրել
 
Սուրբ Երրորդություն եկեղեցին՝ հարավ-արևելյան կողմից։

Եկեղեցին ունի 6 պայտաձև խորան, որոնց մեջ եռանկյունաձև, կամարակապ որմնախորշերն են, նաև ունեցել է բազմաստիճան որմնախարիսխ, պայտաձև կամարներ, եռանկյունաձև ճակտոնով և որմնասյուներով շքամուտք, որոնցից միայն հետքերն են մնացել։

Եկեղեցին ունի մեկ մուտք, որը գտնվում է հարավարևմտյան կողմում։ Կառուցված է դեղնակարմրավուն սրբատաշ տուֆից։ Եկեղեցու թմբուկի հյուսիսային պատուհանի պսակին կա փորագրություն, որտեղ գրված է եկեղեցու ճարտարապետի անունը՝ Գրիգոր, որն էլ պատճառ է հանդիսացել եկեղեցին կոչել նաև Գրիգորաշեն։ Հայկական ճարտարապետության մեջ հայտնի են ընդամենը վեց խորաններով 13 եկեղեցիներ, որոնցից կանգուն են մնացել միայն Արագածավանի Ս. Երրորդություն եկեղեցին և Բագարանի Շուշանա վանք եկեղեցին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. hushardzantest. «Ս. ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԵԿԵՂԵՑԻ (ԳՐԻԳՈՐԱՇԵՆ)». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (ամհարերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 15-ին.
  2. «Հայոց պաշտամունքային վայրեր», Ստեփան Մելիք-Բախշյան, Երևան, ԵՊՀ Հրատարակչություն, 2009, էջ 216․