Սուրբ Եկատերինա եկեղեցի (Վսպոլե, Մոսկվա)

Մեծ մարտիրոսուհի Եկատերինա եկեղեցի (Սուրբ Եկատերինա եկեղեցի, ռուս.՝ Храм Великомученицы Екатерины на Всполье), Մոսկվայի թեմի Մոսկվորեցկի գործակալության ուղղափառ եկեղեցի։ Ամերիկայի ուղղափառ եկեղեցու վանատուն։

Սուրբ Եկատերինա եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակուղղափառ տաճար և ճարտարապետական հուշարձան
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՅակիմանկա
Դավանանքուղղափառություն
ԹեմՄոսկվայի թեմ
Հիմնական ամսաթվերը17-րդ դար
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1]
ԱնվանվածԵկատերինա Ալեքսանդրացի
Ճարտարապետական ոճբարոկկո
Հիմնադրված17-րդ դար
Շինանյութաղյուս
Քարտեզ
Քարտեզ
 Saint Catherine Church in Vspolie (Moscow) Վիքիպահեստում
st-catherine.ru

Եկեղեցին գտնվում է Մոսկվայի կենտրոնական վարչական շրջանի Յակիմանկա թաղամասում, Բոլշայա Օրդինկա 60/2 հասցեում։ Ամառային եկեղեցու գլխավոր սեղանը օծվել է մեծ նահատակ Եկատերինայի պատվին։ Ձմեռային եկեղեցու գլխավոր սեղանն օծվել է Սուրբ անձեռակերտ փրկչի պատվին, կողասեղանները` սուրբ Նիկոլայի և իշխան Ալեքսանդր Նևսկու պատվին։

Շենքը կառուցվել է 1766-1775 թվականներին (ճարտարապետ Կարլ Բլանկ), ցանկապատը դարպասների հետ` 1820 թվականին (ճարտարապետ` Ֆեոդոր Շեստակով), անկելանոցը` 1879-1880 թվականներին (ճարտարապետ` Դմիտրի Պևնիցկի

Պատմություն խմբագրել

Առաջին տեղեկությունները փայտե եկեղեցու մասին թվագրվում են 1612 թվականին։ Վսպոլեն այն ժամանակվա Մոսկվայի լեզվով նշանակում է վարելահողեր, որոնք գտնվում են քաղաքի սահմաններից դուրս, հողեր ներկայիս Սերպուխովյան հրապարակի տարածքում, որոնք մշակվում էին Եկատերինյան գյուղարվարձանի մաճկալների կողմից, որտեղ 1651 թվականին հաշվվում էին 87 տնտեսություն (Սիտին)։ Այդ ժամանակ էլ (1657) կառուցվում է քարաշեն եկեղեցին։

Բարոկկո ոճով ներկայիս եկեղեցին կառուցվել է 1766-1775 թվականներին Կարլ Բլանկի նախագծով։ Հավանաբար եկեղեցու կառուցումը պատվիրվել է անձամբ Եկատերինա II-րդի կողմից, նրա գահակալության ժամանակ 1762 թվականին։ Բլանկը նոր շենքը կառուցում է հնի կողքին` երկու եկեղեցիները միավորելով կենտրոնական զանգակատնով։ Նոր (պահպանված) եկեղեցին գործել է ամռանը, հինը` (ջեռուցվողը) ձմռանը։

 
Լուսանկարը` 1883 թվական (հարավային կողմից)։ 1930-ական թվականներին քանդվել են զանգակատունը և տաճարի գմբեթը (լուսանկարում` ձախից)

Այդ ժամանակ էլ 1769 թվականին կառուցվել է ցանկապատը (վերակառուցվել է 1820-ականներին, 1812 թվականի հրդեհից հետո), երկաթե ցանկապատը կառուցվել է 1731 թվականին, Կրեմլի Տաճարային հրապարակում։ Եկեղեցու սրբապատկերները նկարվել են Դ. Գ. Լևիցկու կողմից, Վ. Ի. Վասիլևսկու հետ համատեղ, սակայն դրանք չեն պահպանվել։

1812 թվականին հրդեհված ջեռուցվող եկեղեցին վերակառուցվել է միայն 1870-1872 թվականներին և կոչվել Անձեռակերտ Փրկչի անվամբ (տես 1883 թվականի լուսանկարը)։ 1879-1880 թվականներին եկեղեցու տարածքում ճարտարապետ Դմիտրի Պևնիցկին կառուցում է անկելանոց։

1920-1924 թվականներին եկեղեցու անվան սրբի տոներին պատարագ է մատուցել Պատրիարք Տիխոնը։ 1931-1992 թվականներին եկեղեցին փակ է եղել և օգտագործվել է որպես գրասենյակ կամ բնակելի շինություն։ 1970-1983 թվականներին ամառային Եկատերինյան եկեղեցին արտաքինից վերակառուցվել է Գրաբարի ինստիտուտի ռեստավրացիոն արվեստանոցի կողմից։ Զանգակատունը քանդվել է դեռևս 1930 թվականին, իսկ Փրկչի ջեռուցվող եկեղեցու գմբեթը քանդելուց հետո մինչ օրս այն օգտագործվում է արդյունաբերական նպատակներով։ 1992 թվականին հանձնվել է ուղղափառ համայնքին։

1994 թվականի դեկտեմբերի 7-ին փոխանցվել է Ամերիկայի ուղղափառ եկեղեցու վանատանը։ Եկեղեցում առաջին պատարագը կատարվել է 1995 թվականի ավետման ժամանակ։

1999 թվականի հունիսի 11-ին Պատրիարք Ալեքսի II-ի կողմից կատարվեց եկեղեցու մեծ օծումը, մետրոպոլիտ Ֆեոդոսիայի հետ համատեղ։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Москва. Памятники архитектуры XVIII - первой трети XIX века, М., «Искусство», 1975
  • П. В. Сытин, «Из истории московских улиц», М., 1948

Արտաքին հղումներ խմբագրել