Սուրբ Գևորգի հուշարձան (Մոզդոկ)

հուշարձան Մոզդոկում

Սուրբ Գևորգի հուշարձան (ռուս.՝ Памятник Георгию Победоносцу), հուշարձան Ռուսաստանի Հյուսիսային Օսիայի Հանրապետություն-Ալանիայի Մոզդոկ քաղաքում։ Նվիրված է հռոմեական բանակի զինվոր, քրիստոնեության նահատակ, սրբադասված, կաթոլիկ, ուղղափառ, Հայ առաքելական եկեղեցիներում ամենաշատ մեծարվող սուրբ, օս ժողովրդի հովանավոր, ամենահայտնի սուրբ զորավարներից մեկին` Սուրբ Գևորգ Զորավարին։ Տեղադրված է Մոզդոկի Կիրովի փողոցում` Սուրբ Գևորգ Զորավարի անվան պուրակում[1]։

Սուրբ Գևորգի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՄոզդոկ
Շինության ձևձիարձան
Ներկա վիճակԿանգուն

Հասցեն՝ Հյուսիսային Օսիայի Հանրապետություն, ք. Մոզդոկ, Սուրբ Գևորգի զբոսայգի։ Հեռավորությունը քաղաքի կենտրոնից 1,16 կիլոմետր է[1]։

Պատմություն խմբագրել

Սուրբ Գևորգ Զորավարը համարվում է օս ժողովրդի հովանավորը։ Նա խիզախ մարտիկ է, որը ճանապարհին միշտ պաշտպանում է ճամփորդներին, նա աղքատների և անապահովների պաշտպանն է, ծառայում է Աստծո և մարդկանց միջև միջնորդ[1]։

Նկարագրություն խմբագրել

Սուրբ Գևորգի բրոնզե քանդակագործական հորինվածքը նրան պատկերում է ձիուն նստած` խաչաձև նիզակը օձի երախը խրելիս։ Ձիաքանդակը կանգնած է քարակույտ հիշեցնող պատվանդանի վրա[2]։

Հուշարձանը փոստային ծրարի վրա խմբագրել

2013 թվականին Ռուսաստանի փոստը թողարկել է Մոզդոկի 250-ամյակին նվիրված փոստային նամականիշված ծրար, որի վրա պատկերված է Սուրբ Գևորգի հուշարձանը։ Ծրարի դիզայնի հեղինակն է Խ. Բետրեդինովան։ Այն թողարկվել է 500000 օրինակով։ Ձևաչափը` 110×220[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Памятник Георгию Победоносцу».
  2. «Памятник святому Георгию Победоносцу».
  3. «№ 145К-2013/2013-207. Республика Северная Осетия - Алания. Моздок. 250 лет. Памятник Святому Георгию Победоносцу».