Սուրբ Գրիգոր Լուսավորչի տաճար, Ծովակալական տաճար, ուղղափառ եկեղեցի, որը գոյություն է ունեցել Ուկրաինայի հարավում գտնվող Նիկոլաև քաղաքում։

Սուրբ Գրիգոր Լուսավորչի տաճար (Նիկոլաև)
ուղղափառ եկեղեցի


ՏեղադրությունՈւկրաինա, Նիկոլաև
ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
Ճարտարապետություն
Ճարտարապետ(ներ)Եգոր Ստարով
Կառուցման սկիզբ1790
Կառուցման ավարտ1794
Շինանյութկրաքար

Պատմություն խմբագրել

Նիկոլաև քաղաքի հիմնադիր իշխան Գրիգորի Պոտյոմկինի հրամանով 1789 թվականին Ինգուլ գետի աջակողմյան բարձրադիր ափին հիմք է դրվել քարաշեն եկեղեցու կառուցմանը։ Հաջորդ տարի սկսվել է եկեղեցու շինարարական աշխատանքները՝ քաղաքի գանձարանի միջոցներով։ Կառուցողական աշխատանքները կատարվել են ըստ ճարտարապետ Իվան Ստարովի նախագծի՝ Ադրաիանապոլսի եկեղեցու օրինակով, բայց փոքրացված տեսքով։ Աշխատանքները ղեկավարել է քարային աշխատանքների վարպետ Անտոն Բեկտոնը։ Կառուցողական աշխատանքներին հետևում էին ճարտարապետ Վիկենտ Վանրեզանտը և ինժեներ Իվան Կնյազևը։ Նկարակալները նկարազարդելու և որմնանկարչության համար իշխան Գրիգոր Պատեմկինը հրավիրել էր նկարիչ Իտալիայից։ 1974 թվականաին եկեղեցին արդեն կառուցված էր, հոկտեմբերի 30 ին կայացավ եկեղեցու օծման արարողությունը, եկեղեցին անվանակոչեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչի անունով (իշխան Գրիգորի Պատեմկինը կրում էր Լուսավորչի անունը ) Եկեղեցին կառուցվել է տաշած կրաքարից։ Երկարությունը արևելքից արևմուտք հասել է 42,6 մետրի, իսկ լայնությունը՝ 17 մետրի։ Գմբեթը եղել է մոխրագույն՝ պատված ցինկապատ երկաթով։ Գմբեթի վրա և եկեղեցու բեմում ամրացված էր պղնձյա ոսկեջրած խաչեր։ 1978 թվականի հունվարի 7-ին Եկատերինա 2-րդ կայսրուհու մահից հետո, Պավել 1-ին կայսրը եկեղեցին վերանվանեց «Ծովակալական տաճար»։ 1830 թվականին տաճարից հյուսիս կառուցվեց փայտյա ժամանակավոր զանգակատուն։ 1844 թվականին Նիկոլաևի զինվորական նահանգապետ Միխաիլ Լազարևը դիմեց նոր զանգակատուն կառուցելու թույլտվություն ստանալու համար։ Եկեղեցու ավագ քահանա Վոլոշանսկին և եկեղեցու կառավարիչ Իվանովը համաձայնություն տվեցին նախագծին և կառուցման տարածքին։ 1865 թվականին կառուցեցին նոր քարաշեն զանգակատուն՝ ճարտարապետ Օպացկու նախագծով։ Այն նախորդից 3 սաժեն և 1 արշին բարձր էր, իսկ ամբողջ բարձրությունը կազմում էր 7 սաժեն և 1 արշին։ 1866-1867 թվականներին իրականացվեց տաճարի հիմնական վերակառուցումը։ 1923 թվականին եկեղեցին հանձնվեց ուկրաինական համայնքին։ Մինչև 1929 թվականը ներառյալ այն գործել է որպես ուկրաինական մայր տաճար։ Քանի որ տաճարը գտնվում էր քաղաքային վարչությանը կից, որտեղ գործում էին շրջանային և քաղաքային գործկոմները, նոր իշխանությունը, սկսեց դիմել տաճարի փակման համար։ Ստեղծվեց կառավարական ճարտարապետական-կառուցողական հանձնաժողով։ 1823 թվականի հոկտեմբերին հանձնաժողովը ստուգեց տաճարը և հաստատեց, որ այն գտնվում է լավ վիճակում և համարվում է 18-րդ դարի կառուցողական տեխնիկայի հազվադեպ հուշարձան։ 1929 թվականի հունիսի 10-ին Համաուկրաինական կենտրոնական գործադիր կոմիտեի որոշմամբ Ծովակալական տաճար կառույցը հանձնվեց մշակութային հուշաձձանների պահպանման հանրապետական տեսչությանը՝ թանգարանային օգտագործման համար։ Այնուհետ Նիկոլաևի քաղաքային գործադիր հանձնաժողովի որոշմամբ Ծովակալական տաճարը հանձնվեց նիկոլաևյան պատմահնագիտական թանգարանին։ Չնայած թանգարանի ղեկավարության խնդրանքին թողնել եկեղեցական սեփականությունը որպես թանգարանի էքսպոզիցիաների համար որպես ցուցանմուշ, այնուամենայնիվ թանգարանին մնաց միայն թալանված տարածքը։ Երբեմնի տաճարը տեղափոխվեց ռազմածովային բաժին և մշակույթի անկյուն։ 1930 թվականի հունվարի 4-ին Ծովակալական տաճարից պատմա-հնագիտական թանգարանի ղեկավարությանը հանձնվեց 334 կիլոգրամ քաշով պղնձի մետաղաջարդոն, 300 կիլոգրամ մաքուր պղինձ էլ ուղարկվեց Մոսկվա՝ ոսկեջրումից մաքրելու համար, դրանք գմբեթի խաչերն էին։ Մի անգամ քաղգործկոմը համառորեն պնդեց քանդել նաև զանգակատունը։ 1930 թվականի հունվարի 17-ին Մշակութային հուշարձանների պահպանման ուկրաինական կենտրոնը զանգակատունը քանդելու թույլտվություն տվեց, զանգակատունը քանդեցին։ 1937 թվականին տաճարը պայթեցրին պայթուցիկով։

Գրականություն խմբագրել

  • Нариси історії архітектури Української РСР (дожовтневий період). Київ 1957.
  • Всеобщая история архитектуры: В 12 т. Москва 1968. — Т. 6: Архитектура России, Украины и Белоруссии XІV-первой половины XІХ вв.
  • З української старовини: Альбом. Київ 1991.
  • Тимофієнко В. Зодчі України кінця XVІІІ — початку ХХ століть: Біографічний довідник. Київ 1999.
  • Тимофеенко В. И. Формирование градостроительной культуры Юга Украины (Материалы к Своду памятников истории и культуры народов СССР). Киев 1986.
  • Тимофеенко В. И. Города Северного Причерноморья во второй половине XVІІІ века. Киев 1984.
  • Тимофієнко В. Нотатки військового інженера Ф. Деволана про діяльність на Півдні України // Архітектурна спадщина України. Вип.3. Част. 2. Київ 1996.
  • Заковоротний Д. И. Храмы Николаева. Николаев 2001.
  • Вечерський В. Втрачені об'єкти архітектурної спадщини України. Київ 2002. ІSBN 966-7452-42-5

Արտաքին հղումներ խմբագրել