Սուրբ Գրիգոր Լուսավորիչ վանք (Շոռոթ)


Սուրբ Գրիգոր Լուսավորիչ վանք, հայկական ավերված վանք, որը գտնվում էր Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շոռոթ գյուղում (Ջուղայի շրջան)[1], գյուղից 1,5–2 կմ հյուսիս-արևելք[1][2][3]։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ վանք (Շոռոթ)
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ճարտարապետություն
Կարգավիճակավերված
Ճարտարապ. ոճհայկական ճարտարապետություն

Պատմություն

խմբագրել

Վանքի հիմնադրման տարեթիվը հայտնի չէ։ Ըստ զանգակատան վրա գրված հայերեն արձանագրության՝ Շոռոթի բնակիչները եկեղեցին վերանորոգել են 1708 թվականին, կրկին վերանորոգել են 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի կեսերին[2][3]։

Ճարտարապետություն

խմբագրել

Ուշ խորհրդային շրջանում վանքի օժանդակ շինությունները, դպրոցը և արտաքին պարիսպներն ավերված էին։ Հորինվածքով վանքը միանավ բազիլիկ կառույց էր՝ սրածայր տանիքով, դահլիճով, հնգանկյուն աբսիդով և երկու ավանդատներով, արևմտյան ճակատին շքամուտքով։ Զանգակատան վրա կար հայերեն գրություն։ Զարդանախշը ներառում էր մուտքի մոտի դեկորատիվ քանդակագործական տարրեր և պատի վրայի 17-րդ կամ 18-րդ դարի նկարներ[2][3]։

Ոչնչացում

խմբագրել

Վանքը հիմնովին ավերվել է 1997 թվականի 2006 թվականի հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում։ Այդ մասին փաստում է Caucasus Heritage Watch-ի հետաքննությունը[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Khatchadourian, Lori; Smith, Adam T.; Ghulyan, Husik; Lindsay, Ian (2022). Silent Erasure: A Satellite Investigation of the Destruction of Armenian Heritage in Nakhchivan, Azerbaijan (PDF) (English). Cornell Institute of Archaeology and Material Studies: Ithaca, NY. էջեր 260–263. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 24-ին.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. 2,0 2,1 2,2 Ayvazyan, Argam. The Historical Monuments of Nakhichevan. Transl. Krikor H. Maksoudian. Detroit: Wayne State University Press, 1990, p. 79-80.
  3. 3,0 3,1 3,2 Ayvazyan, Argam. Nakhijevani ISSH haykakan hushardzannery. Hamahavak tsutsak. Yerevan: Hayastan, 1986, p. 92.