Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Օրալ)

Սուրբ Հարություն եկեղեցի[1], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ախալցխայի շրջանում, Ախալցխայից 14 կմ հեռավորության վրա հայաբնակ Օրալ գյուղում, կառուցվել է 19-րդ դարում, որի մասին կան հիշատակումներ 1840 թվականի վկայությունների մեջ։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունՕրալ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը19-րդ դար
Հիմնադրված19-րդ դար
8,06 մետր
Երկարություն11,98 մետր
Լայնություն8,06 մետր
Քարտեզ
Քարտեզ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (այլ կիրառումներ)

Եկեղեցին 1840-1860-ական թվականներին հիշատակվում է որպես փայտաշեն կառույց, իսկ 1885 թվականին՝ քարաշեն։

Եկեղեցու առաջին վերանորոգումը տեղի է ունեցել 19-րդ դարի 80-ական թվականներին, որի մասին եկեղեցու արևմտյան պատին կա շինարարական արձանագրություն։ Եկեղեցու վերանորոգման նախաձեռնողն է եղել Բարդուղիմեոս քահանան, իսկ նյութական ծաղսերը հոգացել են տեղի բնակիչները։

Ճարտարապետություն խմբագրել

Եկեղեցին ուղղանկյուն քարաշեն կառույց է, կառուցված է տարբեր տեսակի քարերից, մասնավորապես՝ տուֆ և սալաքարից, նրա չափսերն են (11.98 x 8.06) մետր։ Եկեղեցին ունի զանգակատուն, որը գտնվում է արևմտյան ճակատին։

Ունի մեկ մուտք, որը գտնվում է հյուսիսային կողմում, և նրա վերևի մասում կա հայերեն արձանագրություն։ Արևելյան մասում է գտնվում Սուրբ խորանը, որի աջ և ձախ կողմերում կան ավանդատներ։ Մկրտության ավազանը գտնվում է հյուսիսային պատին։ 19-րդ դարում եկեղեցու հոգևոր կազմն է եղել՝ Բարդուղիմեոս Տեր-Հովհաննիսյան Տեր-Նահապետյանցը և Գարեգին վարդապետ Բալասանյանը։

Խորհրդային անաստվածության տարիներին եկեղեցին խոնարհվում է և վերածվում է պահեստի։ 1990-ական թվականներին եկեղեցին վերաբացվում է և վերանորոգվում է Խաչատուր Սահակյանի և նրա ընտանիքի կողմից, իսկ 1996 թվականի ապրիլին եկեղեցին օծվում է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. User, Super. «ՕՐԱԼ - ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻ». Վերցված է 2021 թ․ օգոստոսի 11-ին. {{cite web}}: |last2= has generic name (օգնություն); Missing |author1= (օգնություն)