Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Նորատուս)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի Դոփուց վանք, Հայ Առաքելական եկեղեցի Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում։ Ընդգրկված է Նորատուսի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Գեղարքունիքի մարզ, Նորատուս
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԳեղարքունիքի թեմ
Հոգևոր կարգավիճակԳործող
Ներկա վիճակԿանգուն
Կազմված էԽաչքար և Գերեզմանոց
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
ԱնվանվածԳրիգոր Լուսավորիչ
Ճարտարապետական ոճՀայկական
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Գավառի տարածաշրջանի միջնադարյան հուշարձաններից է։ Գտնվում է Նորատուս գյուղի հարավարևելյան մասում։ Ըստ Սիմեոն Երևանցի կաթողիկոսի՝ եկեղեցին կոչվել է Դափուց վանք և եղել է կուսանոց։ Արձանագրությունները և շինարարական ձևերի ուսումնասիրությունը թույլ են տալիս այն վերագրել 9-10-րդ դդ.։ Նախկինում եղել է միանավ թաղածածկ բազիլիկ կառույց, որը 10-11-րդ դ. Խաչատուր ճարտարապետը վերափոխել է գմբեթավոր սրահի։ Հյուսիսային և հարավային կողմերում ավելացվել են երկու խորաններ, ներքուստ, պատերին կից ավելացվել են որմնամույթեր, և տեղադրվել է սրածայր գմբեթ։ Եկեղեցու պատերին պահպանված 10-13-րդ դդ. արձանագրություններից հիշարժան են Հերակլի 1000 թ., եկեղեցու նորոգման վերաբերյալ Գագիկ Շահնշահի անունը հիշատակող արձանագրությունները։

Եկեղեցին ունի պարսպափակ բակ։ Եկեղեցու բակում պահպանվել են նաև 13-17-րդ դդ. խաչքարեր[2]։
2007 թվականին եկեղեցին մասնակի վերանորոգվել է[3]։

Գրականություն խմբագրել

  • Բարխուդարյան Ս., Դիվան հայ վիմագրության, պրակ IV, Երևան, 1973։
  • Գրիգորյան Գ., Սյունիքի վանական կալվածքները 9-13-րդ դդ., Երևան, 1973։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «ՀՀ Մշակույթի նախարարություն, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Նորատուս)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 3-ին.
  3. Օծվել է Նորատուս համայնքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին