Սուրբ Արսենի եկեղեցի

ռուս ուղափար եկեղեցի Հայաստանում
(Վերահղված է Սուրբ Արսենի (Գյումրի)ից)

Սուրբ Արսենի, ռուսական եկեղեցի Հայաստանի Գյումրի քաղաքում՝ Կազաչի պոստի տարածքում։ Եկեղեցին հանդիսանում է Հայաստանի ամենամեծ ռուսական եկեղեցին։

Սուրբ Արսենի եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակուղղափառ տաճար, մշակութային արժեք և եկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Շիրակի մարզ, Գյումրի
ԴավանանքՌուս ուղղափառ եկեղեցի
ԹեմYerevan and Armenia diocese?
Հոգևոր կարգավիճակԿիսաքանդ, վերակառուցվող
Հիմնական ամսաթվերը1870
Մասն էԶորակայան «Կազաչի Պոստ»
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
ԱնվանվածSaint Arsenije I Sremac?
Ճարտարապետական ոճՌուսական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ1870-ականներ
Հիմնադրված1870
Գմբեթ4
Քարտեզ
Քարտեզ
 Church in Kazachi post Վիքիպահեստում

Եկեղեցին կրում է Սերբիայի արքեպիսկոպոս Սբ. Արսենիի անունը։

Սուրբ Արսենին կառուցվել է 1870-ական թվականներին և օծվել է 1910 թ.-ի հունվարի 6-ին։

Եկեղեցին ունեցել է 2 հիմնական գմբեթ, որոնցից մեկը՝ զանգակատանը կոնաձև է՝ հայկական ճարտարապետությանը բնորոշ, իսկ մյուսը՝ սոխուկանման։

1930-ական թվականներին երկեղեցու գմբեթները քանդել են։ Շինությունը սկսել են օգտագործել ոչ որպես հոգևոր կենտրոն, այլ օգտագործել են որպես որբերի կացարան, անասունների ախոռ, իսկ ապա կինոակումբ[2]։

2010-ական թվականներին եկեղեցին դանդաղորեն սկսել են վերանորոգել։ Եկեղեցու վերանորոգումն ընթանում է հավատացյալների և բարերարների հանգանակություն միջոցով։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «153-րդ Բաքվի հետևազորային գնդի Սբ. Արսենիի եկեղեցին». Վերցված է 2015 Օգոստոսի 4-ին.