Սուրբ Աստվածածնի ծննդյան եկեղեցի (Կրյուկովո)

Սուրբ Աստվածածնի ծննդյան եկեղեցի (ռուս.՝ Церковь Рождества Пресвятой Богородицы), ուղղափառ տաճար, որը կառուցվել է 1902 թվականին Ռուսական կայսրության Դոնի զորքի մարզի Տագանրոգի շրջանի Գոլոդաևսկայա վոլոստի Կրյուկովո խուտորի մոտ։

Սուրբ Աստվածածնի ծննդյան եկեղեցի
ռուս.՝ Церковь Рождества Пресвятой Богородицы
2011 Церковь Рождества Пресвятой Богородицы (Крюково).jpg
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և գոյություն չունեցող շենք կամ կառույց
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԿրյուկովո (Կույբիշևի շրջան) և Կույբիշևի շրջան
Դավանանքուղղափառություն
ԹեմՌոստովի և Նովոչերկասկի թեմ
Ժառանգության կարգավիճակՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
ԱնվանվածNativity of Mary?
Հիմնադրված1902

ՊատմությունԽմբագրել

Սուրբ Աստվածածնի ծննդյան եկեղեցին, որը գտնվում է խուտորի ծայրամասում, կառուցվել է 1902 թվականին պաշտոնաթող փոխգնդապետի այրի Ռաիսա Պետրովնա Կրյուկովայի և համագյուղացիների նվիրատվություններով[1]։

Եկեղեցին ունի միայն մեկ սեղան՝ սուրբ Աստվածածնի ծննդի պատվին։ Եկեղեցին չի փակվել մինչև 1960 թվականը։ 1960 թվականին եկեղեցական ամբողջ գույքը փոխանցվել է Դոնի Ռոստովի բոլոր սրբերի ծխին՝ ծխի եկեղեցական ժողովի անդամ Պյոտր Վասիլևիչ Վարշավսկու միջոցով։ Հետագայում, տաճարի փակումից հետո, այստեղ պահվել է հացահատիկ։ Աբսիդային մասը քանդվել է։ Նրա տեղում տեղադրվել է երկաթյա դարպաս, որի միջով ներկրվել է հացահատիկը։ Երբ գմբեթներն ավերվել են, ամբողջ շենքը լքվել է։

1984 թվականից Աստվածածնի ծննդի տաճարում պահվել են թունաքիմիկատներ, որոնց հոտը զգացվում է մինչ օրս։ Եկեղեցին վերաբացվել է 1997 թվականին՝ Ռոստովի և Նովոչերկասկի արքեպիսկոպոս Պանտելեիմոնի օրհնությամբ։

Այդ թվականից սկսվել է վանքի վերականգնումը.

  • 2000՝ փռվել են փայտե հատակները և տեղադրել պատուհանները
  • 2001՝ սվաղվել է ներքին տարածքը
  • 2002՝ տեղադրվել է փորագրված և նախշազարդ պատկերակալը և ասֆալտապատվել տաճարի շուրջ տարածքը
  • 2003՝ տեղադրվել է կենտրոնական գմբեթը
  • 2004՝ տեղադրվել է զանգակատան գմբեթը և ձեռք են բերվել զանգերը
  • 2005՝ տաճարը գազավորվել է և միացվել է ջեռուցումը
  • 2006՝ ծխի տարածքը ցանկապատվել է քարե ցանկապատով
  • 2007՝ կառուցվել է կիրակնօրյա դպրոցը և սեղանատունը
  • 2008՝ ներկվել են գմբեթները և տաճարի շենքի արտաքին պատերը թարմացվել են ավազաշիթով
  • 2009՝ պատերը պատրաստվել են նկարազարդման
  • 2010-2012՝ կատարվել է տաճարի պատերի նկարազարդումը

Սուրբ Աստվածածնի ծննդի տաճարի վանահայրն է քահանա Պավել Բորցովը[2]։

Տաճարի հասցենԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Корбут С. Пристанище души в хуторе Крюково // На Донской волне. — 2011. — 8 февр.
  2. Собств. инф. Настоятель храма Рождества Пресвятой Богородицы х. Крюково принял участие в собрании родителей(չաշխատող հղում) // rostoveparhia.ru. — 2012. — 5 марта.

Արտաքին հղումներԽմբագրել