Սուրբ Աստվածածնի Ավետման եկեղեցի (Կամենեց-Պոդոլսկ)

Հայկական տաճար, որը գոյություն է ունեցել Ուկրաինայի Կամենեց-Պոդոլսկ քաղաքում

Սուրբ Աստվածածնի Ավետման եկեղեցի, հայկական տաճար, որը գոյություն է ունեցել Ուկրաինայի Կամենեց-Պոդոլսկ քաղաքում 1522-1672 թվականներին։

Սուրբ Աստվածածնի Ավետման եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և գոյություն չունեցող շենք կամ կառույց
ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
ՏեղագրությունԿամենեց-Պոդոլսկի
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը1522
Հիմնադրված1522
Քարտեզ
Քարտեզ

Նախապատմություն խմբագրել

Ըստ տարբեր տվյալների՝ Կամենեց-Պոդոլսկում հայերը բնակություն են հաստատել 11-13-րդ դարերում[1][2]։ 17-րդ դարում քաղաքում արդեն կար 1200 հայ ընտանիք[1]։ Կազմելով Կանենեց-Պոդոլսկի բնակչության զգալի մասը և զբաղեցնելով քաղաքի մեծ մասը[2]՝ հայերը բնակվում էին հիմնականում քաղաքի հարավարևելյան մասում. մինչ օրս քաղաքում կա մի թաղամաս, որը տեղացիների շրջանում հայտնի է Հայկական անվամբ։ Քաղաքի այս հատվածում, բացի հայ համայնքի վարչական և առևտրային շենքերից, տեղակայված էին նաև քաղաքի հայկական գլխավոր տաճարները[3]։

Եկեղեցու պատմություն խմբագրել

Սուրբ Աստվածածնի Ավետման եկեղեցին[4] կառուցվել է 1522 թվականին ավելի հին՝ փայտե եկեղեցու տեղում, որը, իր փոքր չափսերի պատճառով, չէր բավարարում հայկական գաղութի կարիքներին։ Շինարարության ծախսերը հոգացել է պարոն Միտկոյի որդի Եոլբեյը, որին օգնել և նվիրաբերություններ են արել «Քառասուն եղբայրների խորհրդի» անդամներն ու Կամենեց-Պոդոլսկի այլ մեծահարուստներ[2]։ 1570 թվականին եկեղեցուն կցակառուցվել են մատուռ և կամար[5]։ Եկեղեցու բակում Գրիգոր արքեպիսկոպոս Վարագեցին 1600 թվականին կառուցել է կուսանոցի շենք[4]։

Կամենեց-Պոդոլսկում ստեղծված և մեզ հասած հիշատակային գրառումներում հեղինակները Սուրբ Աստվածածին տաճարը նշում են որպես քաղաքի հայկական տաճարներից գլխավորը։ 1636 թվականին այդ մասին նշել են գրքերի և շարականների ընդօրինակողներ Խաչատուր դպիրը և Խաչերեսը[2]։ Նույն ժամանակ հայերի շրջանում միության ներդրման պատմության վերաբերյալ կարճ ակնարկի հեղինակ պրեֆեկտ Ա. Պիդուն գրել է[2]

  Աստվածամոր եկեղեցին մայր տաճար է․․․  

Սուրբ Աստվածածին եկեղեցին ավերվել է 1672 թվականին թուրքական զորքերի կողմից քաղաքի գնդակոծման ժամանակ։ Քաղաք այցելած հայ պատմիչ և ճանապարհորդ Մինաս Բժշկյանը (1777-1851), իր աշխատություններում նկարագրել է տաճարի դեռևս գոյություն ունեցած ավերակները[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 С. Шкурко (1968). «Армянские архитектурные памятники в городе Каменец-Подольске» (PDF). Историко-филологический журнал № 2 . pp. 233-243. Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 28-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 В. Р. Григорян (1980). ««История армянских колоний Украины и Польши» (армяне в Подолии)». Ер.: Издательство АН Арм. ССР, стр. 77-92. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 28-ին.
  3. Исторические связи и дружба украинского и армянского народов. — Ереван: Изд-во АН Армянской ССР, 1971. — Т. 3. — С. 292-293.
  4. 4,0 4,1 «Հայ Սփյուռք հանրագիտարան, Հայկական Հանրագիտարան հրատ. 2003թ.», Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ, 2003, էջ 275
  5. Я. Р. Дашкевич (1987). «Армянские кварталы средневековых городов Украины (XIV—XVIII вв.)» (PDF). Историко-филологический журнал № 2 . pp. 63-85. ISSN 0135-0536. Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 28-ին.