Սուրբ Աստվածածին եկեղեցի (Յաշ)

Սուրբ Աստվածածին եկեղեցի, (ռումիներեն՝ Biserica Armeană Sfânta Născătoare), հայ առաքելական եկեղեցի, որը գտնվում է Ռումինիայի Յաշ քաղաքում։ Այն նվիրված է Մարիամ Աստվածածնին։

Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին Յաշում(1395)

Պատմություն խմբագրել

Հայտնի է, որ եկեղեցին վերականգնվել է 1803 թվականին։ Միջանցքի հին աղյուսի վրա հայտնաբերված արձանագրության մեջ հիշատակված է 1395 թվականը, սակայն այս իրողությունը լույս չեի սփռել շենքի նախկին գոյության հարցի վրա։ Հայկական համայնքն այն ժամանակ չի կիրառել ո՛չ Հուլյան, ո՛չ Գրիգորյան թվագրման համակարգը, ռումինացիները նույնպես, ինչը հանգեցնում է այն եզրակացության, որ արձանագրությունը կեղծիք է։ Այնուամենայնիվ, փաստ է, որ հայերը 14-րդ դարում Յաշում եկեղեցի են կառուցել՝ նվիրված Աստվածածնի Վերափոխմանը։ Այն գոյություն է ունեցել 1583-1586 թվականներին, և գրավել է օտարերկրյա այցելուների ուշադրությունը[1]։ Ավանդույթի համաձայն՝ հարևան Սուրբ Սաբբաս եկեղեցին կառուցվել է ռումինացի ուղղափառների կողմից վերցված հայկական եկեղեցու տեղում։ Երկրորդ հայկական եկեղեցին, որը նվիրված էր Սուրբ Գրիգոր Մեծին, այրվել է 1827 թվականին։ Կան ապացույցներ, որ արքայազններ Միխայ Ռակովիցիան, Նիկոլայ Մավրոկորդատոսը և Դիմիտրի Կանտեմիրը հարկերից արտոնություններ են տվել երկու ծխերի հոգևորականներին։ Մոտ 1830-1832 թվականներին Վուլպե եկեղեցու հետևում եղել է հին հայկական գերեզմանատուն։ Այն օգտագործվել է նրանց համար, ովքեր մահանում էին համաճարակների ժամանակ և չէին կարող թաղվել քաղաքի եկեղեցիների շրջակայքում[1]։ Եկեղեցին ունի երեք զանգ, որոնցից երկուսը թվագրված են։ Փոքրի վրա լատիներեն մակագրություն կա՝ 1607 թվականին, իսկ ավելի մեծի վրա գրված է հին եկեղեցական սլավոներենով 1887 թվականին։ Վերանորոգումներն իրականացվել են 1732, 1803, 1929-1932 թվականներին և Երկրորդ համաշխարհային պատերազմի ռմբակոծությունից հետո՝ 1946 թվականին[1]։ Եկեղեցին գրանցված է որպես պատմական հուշարձան Ռումինիայի մշակույթի և կրոնի հարցերի նախարարության կողմից, ներառված է նաև հարևանությամբ գտնվող հայկական գրադարան-ընթերցասրահը, որը կառուցվել է 1932 թվականին և այժմ օգտագործվում է որպես ծխական տուն[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 (ro) Andi Emanuel Mihalache, History Արխիվացված 2011-08-15 Wayback Machine at the Iași County Cultural Office site
  2. (ro) Ministerul Culturii , Lista Monumentelor Istorice