Սուրբ Աստվածածին եկեղեցի (Հալեպ)

Սուրբ Աստվածածին եկեղեցի[1] (արաբ․՝ كنيسة السيدة العذراء مريم‎‎), հայ առաքելական եկեղեցի, որը գտնվում է Սիրիայի Հալեպ քաղաքի Սուլեյմանիե թաղամասում։ Եկեղեցին գործում է 1983 թվականի մայիսի 1-ից։ Օծել է այն ժամանակվա Կիլիկիո Կաթողիկոս Գարեգին Ա Քեսաբցին։

Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՍիրիա Սիրիա
ՏեղագրությունՀալեպ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը1983
ՆվիրվածTheotokos?
ԱնվանվածTheotokos?
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված1983
Քարտեզ
Քարտեզ
 Church of the Holy Mother of God, Aleppo Վիքիպահեստում

Նախապատմություն

խմբագրել

Ներկայիս եկեղեցին համարվում է հին քրիստոնեական Ջդայդե թաղամասի Սուրբ Աստվածածին պատմական եկեղեցու շարունակությունը, որը բացվել է 1429 թվականին և գործել մինչև 20-րդ դարի սկիզբը՝ Սուրբ Քառասնից Մանկաց եկեղեցու բակում, երբ այն նախ վերածվեց գրադարանի, իսկ վերջերս՝ 1991 թվականին, Զարեհյան թանգարանի։

Պատմություն

խմբագրել
 
Եկեղեցին գիշերը

Հալեպի Սուլեյմանիե շրջանի հայ մեծ համայնքին սպասարկող եկեղեցու բացակայությունը ծնեց նոր եկեղեցի կառուցելու գաղափարը, որն իրականություն դարձավ հայ բարերարների նվիրատվություններով, հատկապես արմատներով Կիլիկիայի Այնթապ (ներկայիս Գազիանթեփ) քաղաքի հայերի և Հալեպի այնթապահայության հոգևոր առաջնորդ Հայր Զարմայր Հինդոյանի ջանքերով։

Հողօրհնեքի արարողությունը տեղի է ունեցել 1972 թվականի սեպտեմբերի 10-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Խորեն Ա Բարոյանի ներկայությամբ։ Շինարարական աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են 1982 թվականին։ Օծման արարողությունը տեղի է ունեցել 1983 թվականի մայիսի 1-ին Գարեգին Քեսաբցու հովանավորությամբ։

Մեր օրերում հալեպահայության կյանքում մեծ դեր ունի հենց եկեղեցին։ Այն սովորաբար հավատացյալներով լեցուն է կիրակնօրյա կանոնավոր պատարագների ժամանակ։

Եկեղեցին ունի բեմով մեծ դահլիճ, որն օգտագործվում է մշակութային հանդիպումների, համերգների, սեմինարների և տոնակատարությունների համար։ Դահլիճը բացվել է 1987 թվականին։

1993 թվականին եկեղեցու գլխավոր մուտքի աջ կողմում կանգնեցվել է Սարգիս Բալմանուկյանի խաչքար-հուշակոթողը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։ Եկեղեցին հիմնովին վերանորոգվել է 1998 թվականին։

Եկեղեցու հարևանությամբ են գտնվում հայկական Գերտասիրաց ավագ դպրոցը և Զոհրաբ Կապրիելյան թատրոնը։

Պատկերասրահ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Armenian sites of Aleppo. Armenian Prelacy of PeriaCo. 1992. էջ 40.

Արտաքին հղումներ

խմբագրել