Սուրբ Աստվածածին եկեղեցի (Ծովատեղ)

Սուրբ Աստվածածին եկեղեցի, հայկական առաքելական վանքային համալիր Արցախի Մարտունու շրջանի Ծովատեղ գյուղում։

Ծովատեղի սբ. Աստվածածին եկեղեցին
Հիմնական տվյալներ
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
ՏեղագրությունՄարտունու շրջան
ՀասցեԾովատեղ գյուղում
ԴավանանքՀայ առաքելական
ԹեմԱրցախի թեմ
Ներկա վիճակչգործող
Հիմնադրված19-րդ դար
6,5 մետր
Երկարություն16,7 մետր
Լայնություն6,5 մետր
Բարձրություն5,5 մետր

Պատմություն խմբագրել

Սբ․ Աստվածածին եկեղեցու հարավային պատին, շքամուտքից վերև պահպանված արձանագրության համաձայն՝ եկեղեցին վերանորոգվել է 1895 թվականին․ «Ի յիշատակ հանկուցեալ հօր՝/ Մարգարէ բեկ Մելիք Փաշա[յեան]ցի/, Սուրբ Ա[ստուա]ծածնայ եկեղեցոյս/ թիթեղեայ ծածկոցն, կաթ/ողկէն կաւիթ դուռն, պատ/ուհաններն նորոգել դու[ե]ց/ իւր ծախսովն Ներսես բէկ/Մելիք Փաշայեանց․ 1895»։ Համաձայն իր ծավալա-տարածական լուծումների և հարավային շքամուտքի քանդակային հարդարանքի՝ եկեղեցին 19-րդ դարի կառույց է[1]։

Կառույցի ճարտարապետություն խմբագրել

Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով միանավ սրահ է՝ արևելյան կողմում կիսաշրջանաձև խորանով, որի հյուսիսային և հարավային պատերին կան երկու պատուհաններ։ Հյուսիսային պատին պահպանվել է մկրտության ավազանը։

Արտաքուստ երկթեք տանիքը պատված է մետաղյա թիթեղով։ Ներքուստ թաղակապ ծածկը հենվում է աղոթասրահի երկայնական պատերի որմնամույթերից սկզբնավորվող կամարների վրա։ Միակ սրբատաշ ու քանդակազարդ շքամուտքը բացվում է հարավից։ Եկեղեցին լուսավորվում է  արևելյան, արևմտյան և հարավային կողմերում բացվող թվով չորս լուսամուտներով։ Ներսում, պատերին տեսանելի են փորագրված խաչեր և վերօգտագործված բազմաթիվ խաչքարեր։ Կառույցի արևմտյան պատի ստորին հիմնային հատվածում պատի մեջ ագուցված են 12-13-րդ դարերի երեք պատկերաքանդակ խաչքարեր։ Հուշարձանի տարածքում պահպանվել են նաև տարբեր ժամանակաշրջանների այլ խաչքարեր,որոնցից մեկը, համաձայն արձանագրության, կանգնեցվել է 1311 թվականին։

Եկեղեցու երկարությունն է 16,7 մետր,  լայնությունը 6,5 մետր և բարձրությունը 5,5 մետր։

Եկեղեցին խորհրդային տարիներին օգտագործվել է տնտեսական նպատակներով։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո խմբագրել

Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ եկեղեցին չի վնասվել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ծովատեղի սբ. Աստվածածին եկեղեցին». Monument Watch. Վերցված է 2023 թ․ մարտի 26-ին.