Սուրբ Աստվածածին եկեղեցի (Դալարի)

Հայաստանի մշակութային ժառանգության հուշարձան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Աստվածածին եկեղեցի[2], Հայ առաքելական եկեղեցի, որը կառուցվել է 1890 թվականին և նորոգվել 1894 թվականին, գտնվում է Արարատի մարզի Դալար գյուղի կենտրոնական մասում։

Եկեղեցի Սուրբ Աստվածածին (Դալար)
Հիմնական տվյալներ
ՏեսակԵկեղեցի, գմբեթավոր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԴալար[1] և Արարատի մարզ
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Հոգևոր կարգավիճակգործող
Հիմնական ամսաթվերը1890
Ներկա վիճակԿանգուն
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
Ճարտարապետական ոճեռանավ բազիլիկ
Հիմնադրված1890

Ճարտարապետություն

խմբագրել

Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով, եռանավ բազիլիկ կառույց է, երկու կողմերին կից ունի ավանդատներ, իսկ արևելյան կողմում՝ կիսաշրջան խորան։ Եկեղեցու կառուցման համար օգտագործվել է կարմիր և սև սրբատաշ տուֆ։ Ունի երկու մուտք՝ մեկը՝ հարավային, իսկ մյուս՝ արևմտյան ճակատներում։ Մուտքերը փայտյա են, դռներին քանդակված են Սուրբ Մարիամը՝ մանուկը գրկին, Հայոց այբուբենը, Սիսն ու Մասիսը, Արարատյան դաշտի բերքն ու բարիքը։ Գլխավոր մուտքի վերևում կա երկու զանգ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. hushardzantest. «Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (ամհարերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 11-ին.