Սուրբ Աստվածածին եկեղեցի (Անաստասիևկա)

Սուրբ Աստվածածին եկեղեցի (ռուս.՝ Церковь Покрова Пресвятой Богородицы), ուղղափառ եկեղեցի Ռուսաստանի Ռոստովի մարզի Մատվեևո-Կուրգանսկի շրջանի Անաստասիևկա գյուղում։ Ենթարկվում է Ռուս Ուղղափառ եկեղեցու Ռոստովի և Նովոչերկասկի թեմի Մատվեևո-Կուրգանսկի գործակալությանը։

Սուրբ Աստվածածին եկեղեցի
ռուս.՝ Церковь Покрова Пресвятой Богородицы
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԱնաստասիևկա (Մատվեևո-Կուրգանսկի շրջան), Ռոստովի մարզ և Մատվեևո-Կուրգանսկի շրջան
Դավանանքուղղափառություն
ԹեմՌոստովի և Նովոչերկասկի թեմ
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ
Արտաքին պատկերներ
Սուրբ Աստվածածին եկեղեցին

Հասցեն՝ Ռուսաստան, Ռոստովի մարզ, Մատվեևո-Կուրգանսկի շրջան, գյուղ Անաստասիևկա, Հոկտեմբերյան փողոց։

Պատմություն խմբագրել

1818 թվականից Անաստասիևկա գյուղում գոյություն ուներ աղոթքի փայտե տուն, որն օծված էր հանուն Սուրբ Աստվածածնի։

1823 թվականին 1812 թվականի Հայրենական պատերազմի մասնակից, գեներալ-լեյտենանտ Ադրիան Կարպովիչ Դենիսովի միջոցներով նրա հատկացրած հողակտորի վրա սկսվեց զանգակատնով և քարե ցանկապատով քարե եկեղեցու շինարարությունը, որն օծվել էր հանուն Սուրբ Աստուածածնի։ Եկեղեցին կառուցվեց 1824 թվականին Ռոստովի մարզի Մատվեևո-Կուրգանսկի շրջանի Անաստասիևկա գյուղում։

1937 թվականին եկեղեցու շենքն ու հողամասը առգրավվել են հօգուտ պետության։ Երկար տարիներ տաճարում չեն իրականացվել ծիսակատարություններ։ Եկեղեցին սկզբում օգտագործվել է որպես գյուղի ակումբ, ապա որպես մարզադահլիճ[1]։

1999 թվականին վանքը վերանորոգվեց ու վերականգնվեց։ Այդ նույն ժամանակվանից էլ այնտեղ սկսեցին պարբերաբար իրականացվել ծիսակատարություններ։

2009 թվականին տաճարի համար ձեռք են բերվել եկեղեցական իրեր, սրբապատկերներ։ Տաճարի շենքում տեղադրվեցին մետաղապլաստե պատուհաններ։

2014 թվականին տաճարի մեծ մասը վերանորոգել է «Հայրենիք» կոլտնտեսությունը՝ տնօրեն Սերգեյ Ջավլախի և Անաստասիևկա գյուղի բնակիչների ուժերով։ Եկեղեցին ունի երկնագույն ներկված գմբեթներ, մետաղյա ներդիրներով աղյուսե դարպաս։

2015 թվականի նոյեմբերի 1-ին Դոնի մետրոպոլիայի ղեկավար, Ռոստովի և Նովոչերկասկի մետրոպոլիտ Մերկուրին կատարել է վերականգնված Ռոստովի մարզի Մատվեևո-Կուրգանսկի շրջանի Անաստասիևկա գյուղի Սուրբ Աստվածածին տաճարի Մեծ օծում և աստվածային ժամերգություն։ Ի հիշատակ Մեծ օծման՝ մետրոպոլիտը ծխին նվիրաբերել է Սուրբ Աստվածածնի դոնյան սրբապատկերը։

Հոգևորականներ խմբագրել

Անաստասիևկա գյուղի Սուրբ Աստվածածին տաճարի վանահայրն է  քահանա Սերգի Միտասովը։

Ծանոթագրություններ խմբագրել

Հղումներ խմբագրել