Մատվեևո-Կուրգանսկի շրջան

Մատվեևո-Կուրգանսկի շրջան (ռուս.՝ Матвеево-Курганский район), Ռուսաստանի Ռոստովի մարզի 43 շրջաններից մեկը։ Շրջկենտրոնն է Մատվեև-Կուրգան ավանը։ Տարածքը կազմում է 1707 կմ², բնակչությունը՝ 41,7 հզ. (2010 թ. տվյալներով)։ Շրջանի մեջ է մտնում 8 գյուղական համայնք։ Բնակչությունը հիմնականում բաղկացած է ռուսներից, ուկրաինացիներից, հայերից, գերմանացիներից և կորեացիներից։

Շրջանի քարտեզը
Սա Ռոստովի մարզի աշխարհագրության մասին անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։