Սուրբ Անտոնիոս Պադովացու Ֆրանցիսկյան վանք

Սուրբ Անտոնիոս Պադովացու Ֆրանցիսկյան վանքը (խորվ.՝ Franjevački samostan sv. Antuna Padovanskog), կաթոլիկ ֆրանցիսկյան վանք է Խորվաթիայի Կոպրիվնիցա քաղաքում. Հիմնադրվել է 1290 թվականին։ Ժամանակակից եկեղեցին հիմնադրվել է 1685 թվականին, իսկ վանական կառույցների համալիրը հիմնադրվել է 1923 թ.- ից 1924 թթ․։ Ընդգրկված է Խորվաթիայի Հանրապետության մշակութային արժեքների ցուցակում (կոդ P-4382)[1]։

Սուրբ Անտոնիոս Պադովացու Ֆրանցիսկյան վանք
խորվ.՝ Franjevački samostan sv. Antuna Padovanskog
վանական եկեղեցին
Հիմնական տվյալներ
Տեսակվանք և մշակութային ժառանգության օբյեկտ
ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
ՏեղագրությունԿոպրիվնիցա
ԴավանանքԿաթոլիկություն
ԹեմՎարաժդինի
Հիմնադրված1290
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Ֆրանցիսկյան վանքը Կոպրիվնիցայում հիմնադրվել է մոտ 1290 թվականին՝ Սուրբ Ֆրանցիսկոսի միաբանության ստեղծման նույն դարում։ Վանքը մտնում էր Պեչի թեմի մեջ[2]։ Վանքը նախ օծվել է սուրբ Հակոբի, ապա՝ սուրբ Մարիամի անարատ հղիության պատվին։

XIV դարում վանքը տուժել է ռազմական գործողություններից և վերականգնվել է Եղիսաբեթ Բոսնիացի թագուհու միջոցներով, բայց XV դարում աստիճանաբար անկում է ապրել և լքվել է վանականների կողմից։ XVII դարի երկրորդ կեսին ֆրանցիսկյան Կոպրիվնիցա համայնքը վերականգնվել է, 1668 թվականին վերակառուցվել է հին եկեղեցին։ 1675 թ.-ից 1680 թթ․ կառուցվեց վանքի նոր քարե շինությունը, 1685 թվականին ավարտվել է վանական եկեղեցու կառուցումը, որն, ինչպես և ամբողջ եկեղեցին ստացել է Անտոնիոս Պադովացու անունը[2]։

1778 թվականին վանքը տուժել է երկրաշարժից, իսկ Նապոլեոնյան պատերազմների ժամանակ ֆրանսիական զորքերի կողմից որպես զորանոց օգտագործվելուց։ XIX դարում այն վերականգնվել է, բայց Զագրեբի 1880 թվականի նոր երկրաշարժը վանքին մեծ վնասներ պատճառեց։ 1923 թ.-ից 1924 թվականներին վանքի ոչ պիտանի դարձած բնակելի շինությունները ոչնչացվել են, սակայն դրանց տեղը նորերն են կառուցվել։ Այդպիսով՝ վանական համալիրի կառույցներից միայն եկեղեցին է, որ XVII դարի է։

Ներկա վիճակ խմբագրել

Կոպրիվնիցայի վանքը գործող ֆրանցիսկյան վանք է։ Եկեղեցին բաց է զբոսաշրջիկների համար։ 1983 թվականից Կոպրիվնիցայի գյուղերի առաջնորդարանը գտնվում է այս վանքում։

Գրականություն խմբագրել

  • Paškal Cvekan, Tristo godina samostana i crkve u Koprivnici: 1675.-1975., Koprivnica 1975.
  • Milan Prelog, Ivanka Reberski, ur., Koprivnica — grad i spomenici, Zagreb 1986. ISBN 86-80195-01-4

Ծանուցումներ խմբագրել

  1. «Lista preventivno zaštićenih kulturnih dobara». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
  2. 2,0 2,1 История монастыря на официальном сайте(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել