Սուրբ Անդրեասի տաճար (Վիկտորիա)

ռոմանական կաթոլիկ եկեղեցի Բրիտանական Կոլումբիայում, Կանադա

Սուրբ Անդրեասի տաճար (անգլ.՝ St. Andrew's Cathedral), ռոմանական կաթոլիկ եկեղեցի Բրիտանական Կոլումբիայում, Կանադայում։ Կառուցվել է բարձր վիկտորիական գոթական ոճով։ Սուրբ Անդրեասը Վիկտորիայի երրորդ Մայր տաճարն էր։ Առաջինը (1858-1884) Հումբոլդտ փողոցի ներկայիս Սան Աննայի ակադեմիայի մատուռն է, երկրորդը (1884-1892) գտնվում էր Սուրբ Անդրեասի հրապարակի ներկայիս գրասենյակի շենքի ետևում։

Սուրբ Անդրեասի տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրԿանադա Կանադա
ՏեղագրությունՎիկտորիա
Դավանանքկաթոլիկություն
ԹեմRoman Catholic Diocese of Victoria?
Հիմնական ամսաթվերը1892
Ժառանգության կարգավիճակԿանադայի ազգային պատմական վայր[1] և heritage designation?[2]
ԱնվանվածԱնդրեաս առաքյալ
Ճարտարապետական ոճՆեոգոթիկա
Հիմնադրված1892
Քարտեզ
Քարտեզ
 St. Andrew's Cathedral (Victoria, British Columbia) Վիքիպահեստում
standrewscathedral.com

Նոր տաճարի շինարարությունը սկսվել է 1890 թվականին։ 1892 թվականի հոկտեմբերի 30-ին՝ ժամը 8։ 00-ին, Ժան-Նիկոլաս Լեմմենս եպիսկոպոսը օրհնեց շենքը։ 1990 թվականից տաճարը եղել է Կանադայի ազգային պատմական շենքը։

Ճարտարապետություն խմբագրել

Սուրբ Անդրեասի տաճարի ճարտարապետն է Մորիս Փերոլտը և Ալբերտ Մեսնարդը։ Շինարարության համար ծախսվել է 81,052.00 կանադական դոլար։ Ճարտարապետները տաճարի կառուցման հատակագիծը վերցրել են եվրոպական միջնադարյան կառույցներից։ Այն հիմնված է Քվեբեկի Վոդրեուիլ-Դորյոնում կառուցված եկեղեցու հատակագծի վրա։ Երկու ոչ համաչափ աշտարակները հատկանշական են Քվեբեկի եկեղեցիներին, և դրանք հատուկ են Վիկտորիական գոթական ոճին։ Տաճարի նավը ունի 78 ոտնաչափ երկարություն, վարդակ պատուհանով։ Հիմնական աշտարակի բարձրությունը կազմում է 53 մետր։ Այն նախատեսված է ժամացույցների և զանգերի համար։

Խորան խմբագրել

Խորանը օգտագործվել է Ռեմի Ջոզեֆ Դե Ռուի եպիսկոպոսական կարգի քսանհինգերորդ տարեդարձի առթիվ։ Քանդակել է Չարլզ Էլիոտը՝ առաջին բնիկ ամերիկացին, ով ավարտել էր Սենթ Լուիս քոլեջը։ Խորանը կազմված է երկու փայտե տուփերից։ Դրանք կարող են պտտվել, որպեսզի երևան չորս ձևավորված կողմերը՝ տարբեր պատարագային արարողությունների ժամանակ։ Խորանի գագաթը փորագրված է դեղին մայրուց և կշռում է մոտ 400 ֆունտ։

Ամբիոն խմբագրել

Այս տաճարում դրված է մի փորագրված ամբիոն, որի հեղինակն է Ռոյ Հենրի Վիքերսը։ Այն պատկերում է Քրիստոսի սև և կարմիր պատկերը՝ ներկայացնելով խաչված և հարություն առած Քրիստոսին։

Կրիպտե խմբագրել

Տաճարը ունի նաև կրիպտե, որտեղ ամփոփված են երեք եպիսկոսների աճյունները։ Նրանք են՝

  • Մոդեսթե Դեմերսը, ով Վիկտորիայի առաջին եպիսկոպոսն էր։
  • Չարլզ Ջոհն Սեգերսը՝ երկրորդ և չորրորդ եպիսկոպոսը, սպանվել է Ալյասկայում։
  • Ջոհն Ջ․ Ջոհնկաուն՝ Վիկտորիա թեմից, մահացել է նախքան օծվելը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել