Գուգ կղզին (անգլերեն՝ Gugh, կելտերեն՝ Keow) Սիլլի կղզիների մեծությամբ վեցերորդ կղզին է։ Նրան ամենամոտ գտնվողը Սուրբ Ագնեսայի կղզին է, որին կղզին միանում է բնական ավազե կամրջով։ Կղզու երկարությունը մոտ մեկ կիլոմետր է, իսկ ամենալայն տարածքը կազմում է մոտ 500 մետր։ 2001 թվականի տվյալներով կղզում ապրում էր ընդամենը երեք մարդ։

Գուգ
Տեսակtidal island?
Երկիր Միացյալ Թագավորություն[1]
Վարչատարածքային միավորSt. Agnes?
Մասն էՍիլլի կղզիներ
Երկարություն1 կմ
Լայնություն0,5 կմ
Մակերես50 հեկտար
Ամենաբարձր կետըKittern Hill?
Բնակչություն3 մարդ
Քարտեզ
Քարտեզ

Պատմությունը և հետաքրքրությունները խմբագրել

Կղզում բնակության հետքեր գրանցվել են դեռ բրոնզե դարից։ Կան մի քանի պատմական կոթողներ և որոշ դամբարաններ։ Կղզում գտնվող հազվագյուտ թռչունների և բույսերի շնորհիվ կղզին դարձել է հետազոտությունների վայր։ Այստեղ այցելում են բազմաթիվ թռչնասերներ։ Կարելի է հանդիպել օրինակ հազվագյուտ սպիտակապոչ արծվին։

Կղզում կան նաև գրանիտի պաշարներ։

Ծանոթագրություններ խմբագրել

Տեղեկատվական աղբյուրներ խմբագրել

  • Weatherhill, C. (2007) Cornish Place Names and Language. Ammanford։ Sigma Press.
  • Ordnance Survey։ Landranger map sheet 203 Land's End ISBN 978-0-319-23148-7.

Արտաքին հղումներ խմբագրել