Սուվորովի հուշարձան (Նովոչերկասկ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Սուվորովի հուշարձան (այլ կիրառումներ)

Սուվորովի հուշարձան (ռուս.՝ Памятник Суворову), ռուս հրամանատար, գեներալիսիմուս Ալեքսանդր Վասիլևիչ Սուվորովին նվիրված հուշարձան Ռուսաստանի Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքում։ Տեղադրվել է 2004 թվականին։ Հուշարձանի հեղինակն է քանդակագործ Սերգեյ Օկունևը։

Սուվորովի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՆովոչերկասկ
Ներկա վիճակԿանգուն

Պատմություն խմբագրել

Պատահական չէ, որ Ռոստովի մարզում հրամանատար Սուվորովին նվիրված տասնյակ հուշարձաններ կան։ Նրա անունով են կոչվել փողոցներ և ուսումնական հաստատություններ։ Սուվորովը այցելել և աշխատել է Դոնի երկրամասում։ 1777 թվականին գեներալ-պորուչիկ Ալեքսանդր Վասիլևիչ Սուվորովը նշանակվել է Հյուսիսային Ազովյան ծովում Կուբանի ռազմական կորպուսի հրամանատար։ Նրա ճանապարհն անցնում էր Դոնի երկրամասով։ Կուբանում երեք ամիս անցկացնելուց հետո Սուվորովը կազմակերպել է ամրապնդման համակարգ, ստեղծել հակառակորդի համար անթույլատրելի պաշտպանական գիծ, Կուբանի աջ ափին կառուցվել է չորս ամրություն և 20 ռեդուտներ։

Երկրորդ անգամ Սուվորովն ընտանիքի հետ Դոնում եղել է 1782 թվականին։ Զորքին նոգայցի դեմ ռազմերթի պատրաստելու համար Սուվորովը սկսեց զորավարժություններ անցկացրել։

Սուվորովը խնդրագրով դիմեց կայսրուհի Եկատերինա II-ին և Ղրիմի հայերը բնակություն հաստատեցին Դոնում, որտեղ նրանք հիմնեցին Նոր Նախիջևան քաղաքը, Ղրիմ, Չալտիր, Բոլշիե Սալի, Սուլթան-Սալի, Նեսվեթայ գյուղերը։

Ռոստովի մարզում Սուվորովին նվիրված բազմաթիվ հուշարձաններ են կանգնեցվել։ 2004 թվականին Նովոչերկասկ քաղաքում տեղադրվել է հրամանատար Սուվորովի ևս մեկ հուշարձան։ Հուշարձանը տեղադրվել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Սուվորովի ռազմական ուսումնարանի մոտ։

Նկարագրություն խմբագրել

Նովոչերկասկում Սուվորովի հուշարձանի տեղադրումը հարգանքի տուրք էր ռուսական հրամանատարին։ Նովոչերկասկում տարբեր տարիների Սուվորովի անվան երկու ռազմական դպրոցներ են գործել, որոնցից մեկը՝ 1943-1963 թթ., մյուսը՝ Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Սուվորովի ռազմական դպրոցը, գործում է առ այսօր։ Ուսումնարանի ղեկավարները, ուսուցիչներն ու աշակերտներն են եղել Սուվորովի հուշարձանի տեղադրման նախաձեռնողները։

Քաղաքում երկար ժամանակ քննարկվել է հուշարձանի բացման հարցը, տեղադրման վայրը, լավագույն ճարտարապետա-քանդակագործական լուծումը։ Նովոչերկասկում հայտարարվել է լավագույն նախագծի մրցույթ։ Մրցույթը հաղթել են ռոստովցի քանդակագործների խումբ Տատյանա Յագոդիցինայի ղեկավարությամբ։ Ծրագիրն իրականացրել է քանդակագործ Սերգեյ Օկունեևը։ Հուշարձանի կառուցման համար գումարներ հավաքվել են Սուվորովի հատուկ հիմնադրամի կողմից, ինչպես նաև օգնել են Նովոչերկասկի և Ռոստովի մարզի ձեռնարկատերերը։

Հուշարձանի հանդիսավոր բացման արարողությունը տեղի է ունեցել 2004 թվականի դեկտեմբերի 17-ին, Ներքին գործերի նախարարության Սուվորովի անվան ուսումնարանի մոտ։

Հուշարձանը բրոնզե կիսանդրին է՝ ամրացված կլոր մարմարե պատվանդանի վրա։ Երկաթբետոնե պատվանդանի վրա փորագրված է. «Գեներալիսիմուս Ալեքսանդր Վասիլևիչ Սուվորով։ 1730-1800»։ Ավելի ներքև գրված է նրա կարգախոսը. «Պատիվս՝ ինձ, փառքը՝ հայրենիքին»։ Հուշարձանի մոտ երկու թնդանոթներ են։ Հուշարձանի տարածքը բարեկարգ է։

  Արտաքին պատկերներ
  Սուվորովի հուշարձանը Նովոչերկասկում

Գրականություն խմբագրել

  • Агуренко Б. Александр Суворов, гениальный полководец/ Б. Агуренко// Вечерний Ростов.- 2002.- 4 февр.-С. 2.
  • Бормотов В. «Потомство мое прошу брать мой пример»/ В. Бормотов// Резонанс.- 1999.- № 10.
  • Вартанов Э. Он был необъяснимым чудом/ Э. Вартанов// Наше время.- 2010.- 22 янв.
  • Корольченко А. В крепости Ростовской/ А. Корольченко//Приазовский край.- 1993.- 19 авг.
  • Рудик Ю. Из фельдмаршалов – в генералиссимусы/Ю. Рудик// Вечерний Ростов.-1999.- 1 марта.
  • Чеботарев В. Александр Суворов на Дону и Северном Кавказе/ В. Чеботарев// Приазовский край.- 2005.- 24 нояб.

Արտաքին հղումներ խմբագրել