Սուսան Ռեյնոլդս Քրիս (անգլ.՝ Susan Reynolds Crease, նոյեմբերի 18, 1855(1855-11-18), Mabe, Քորնուոլ, Կոռնուոլ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հուլիսի 15, 1947(1947-07-15)), անգլիական ծագմամբ կանադացի արվեստագետ և կանանց իրավունքների ակտիվիստ[1][2]։

Սուսան Ռեյնոլդս Քրիս
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 18, 1855(1855-11-18)
ԾննդավայրMabe, Քորնուոլ, Կոռնուոլ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էհուլիսի 15, 1947(1947-07-15) (91 տարեկան)
Քաղաքացիություն Կանադա և  Միացյալ Թագավորություն
ԿրթությունԼոնդոնի թագավորական քոլեջ
Մասնագիտությունկանանց իրավունքների պաշտպան
Ծնողներհայր՝ Հենրի Փերինգ Փելյու Քրիզ, մայր՝ Sarah Lindley Crease?
 Susan Reynolds Crease Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սուսանը Փերինգ Քրիսի և Սառա Լինդլեյ Քրիսի աղջիկն է։ Ծնվել է Անգլիայի Կոռնուոլ թերակղզու Անտրոն քաղաքում, որտեղից 1860 թվականին՝ երբ ինքը 5 տարեկան էր, նա տեղափոխվում է Կանադայի Վիկտորիա քաղաք։ Քրիսը 1862 թվականին իր ընտանիքի հետ տեղափոխվել է Նյու Վեսթմիսթեր, ապա վեց տարի անց կրկին վերադարձել է Վիկտորիա։ Նա մասնավոր արվեստի դասեր վերցրել է Կանադայում և Անգլիայիում, ապա իր քրոջ՝ Ժոզեֆինայի մոտ Լոնդոնի թագավորական քոլեջում հաճախել է արվեստի դասերի։ Քրիսը Վանկուվեր կղզում արտադրել էր մի շարք ջրաներկեր։ Նա կղզու Արվեստի և Արհեստի հասարակության անդամ էր[3]։

1884-1933 թվականներին նա տեղական Կանանց խորհրդի անդամ էր[3]։

Մահացել է 1947 թվականի հուլիսի 15-ին Վիկտորիայում, 91 տարեկան հասակում[3]։

Նրա աշխատանքները ներառված են Բրիտանական Կոլումբիայի համալսարանի հավաքածուներում[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Meet the Crease Family». Royal BC Museum. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 5-ին.
  2. «Person Details for Susan Reynolds Crease». familysearch.org.
  3. 3,0 3,1 3,2 «Crease, Susan Reynolds». Canadian Women Artists History Initiative.
  4. «Crease, Susan». National Gallery of Canada. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 5-ին.