Սուսաննա Բադալյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բադալյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սուսաննա Միքայելի Բադալյան (հուլիսի 1, 1958, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բուսաբան-սնկաբան։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1998), պրոֆեսոր (2005):
Սուսաննա Բադալյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 1, 1958 (66 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1980) |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր (1998) |
Մասնագիտություն | բուսաբան և սնկաբան |
Աշխատավայր | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան և Երևանի պետական համալսարան |
Սամվել Բադալյանի քույրը։
Կենսագրություն
խմբագրելՍուսաննա Բադալյանը ծնվել է 1958 թվականի հուլիսի 1-ին, Երևանում։ 1975-1980 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը։ 1981-1983 թվականներին կատարել է հետբուհական գիտահետազոտական աշխատանք Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ջրիմուռաբանության և սնկաբանության ամբիոնում (Մոսկվա, Ռուսաստան)։ 1988 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ՝ Ծծմբադեղին կոճղասնկի (Nematoloma fasciculare (Huds. : Fr.) Karst.) կարգաբանությունը, կենսա-էկոլոգիան և ֆիզիոլոգիական ակտիվությունը թեմայով։ 1983 թվականից աշխատում է նույն համալսարանի բուսաբանության ամբիոնում, 1984-1991 թվականներին եղել է ԵՊՀ կրտսեր գիտաշխատող, 1991-1992 թվականներին՝ գիտաշխատող, 1992-1993 թվականներին ավագ գիտաշխատող, 1993-2005 թվականներին առաջատար գիտաշխատող, «Սնկերի կենսաբանության և կենսատեխնոլոգիայի» գիտական խմբի ղեկավար, 1999-2005 թվականներին՝ Երևանի պետական բժշկական համալսարանի դոցենտ, 2000-2005 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի դոցենտ, 2005 թվականից՝ ԵՊՀ պրոֆեսոր, Սնկերի կենսաբանության և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի գիտական ղեկավար, գլխավոր գիտաշխատող[1][2]։
Աշխատանքները վերաբերում են բարձրակարգ սնկերի, մասնավորապես դեղասնկերի ուսումնասիրմանը և դրանց ներդրմանը կենսատեխնոլոգիայում նոր կենսաբանական պատրաստուկներ ու սննդային հավելումներ ստանալու նպատակով[3]։
Անդամակցություն
խմբագրել- Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ (2002)
- ԵՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ (2002)
- 035 Մասնագիտական խորհրդի անդամ, ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտ (2004)
- Բրիտանական սնկաբանական միության (BMS) անդամ (2004)
- Ամերիկյան սնկաբանական միության (AMS) անդամ (2005)
- 018 Մասնագիտական խորհրդի անդամ, Արմկենսատեխնոլոգիա, Հայաստանի ԳԱԱ (2005)
- Հայկական Սնկագիտական Ասոցիացիայի (ՀՍԳԱ) նախագահ (2008)
- Կուլտուրաների հավաքածուի համաշխարհային ֆեդերացիայի (WFCC) անդամ (2013)
Երկեր
խմբագրել- Սնկերի բջջաբանության և գենետիկայի ներածություն։ Ուսումնական ձեռնարկ, Սուսաննա Միքայելի Բադալյան, Երևանի պետական համալսարան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 2005[4]։
- Վիրահայոց լեռների կենտրոնական մասի անտառներում տարածված մակրոսկոպիկ սնկերը և դրանց դեղաբանական նշանակությունը։ Բադալյան Սուսաննա Միքայելի, Ղարիբյան Նարինե Գրիգորի, Երևանի պետական համալսարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2008[5]։
- Տարբեր սնկային կուլտուրաների միցելիումի կառուցվածքային առանձնահատկությունները։ (Հավաքածուների կատալոգ և ատլաս), Բադալյան Սուսաննա Միքայելի, Ղարիբյան Նարինե Գրիգորի, Աֆրիկյան Է. Գ [գրախոս], Օսիպյան Լ. Լ [գրախոս], Երևանի պետական համալսարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2017[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 190
- ↑ «Սուսաննա Միքայելի Բադալյան». publishing.ysu.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «Սուսաննա Միքայելի Բադալյան». ysu.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
- ↑ Բադալյան, Սուսաննա Միքայելի (2005). Սնկերի բջջաբանության եւ գենետիկայի ներածություն։ Ուսումնական ձեռնարկ. Երեւանի համալս. հրատ. ISBN 9785808406506.
- ↑ Բադալյան, Սուսաննա Միքայելի; Ղարիբյան, Նարինե Գրիգորի (2008). Վիրահայոց լեռների կենտրոնական մասի անտառներում տարածված մակրոսկոպիկ սնկերը և դրանց դեղաբանական նշանակությունը. Երևանի պետական համալսարան. Երևան: ԵՊՀ հրատ. ISBN 9785808410060.
- ↑ Բադալյան, Սուսաննա Միքայելի; Ղարիբյան, Նարինե Գրիգորի; Աֆրիկյան, Է Գ; Օսիպյան, Լ Լ (2017). Տարբեր սնկային կուլտուրաների միցելիումի կառուցվածքային առանձնահատկությունները։ Հավաքածուների կատալոգ և ատլաս. Երևանի պետական համալսարան. Երևան: ԵՊՀ հրատարակչություն. ISBN 9785808421578.(չաշխատող հղում)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուսաննա Բադալյան» հոդվածին։ |