Սունդոյի կամուրջ (նորվ.՝ Sundøybrua ), ավտոճանապարհային կամուրջ, որը միացնում է Լեիրֆորդ, Ալստեն կղզիները մայրցամաքային Նորվեգիային։ Ունի 298 մ երկարությամբ թռիչք և հանդիսանում է ամենամեծ երկաթբետոնյա կոնստրուկցիաներից մեկն աշխարհում։ Այն փոխարինել է ոչ մեծ լաստանավային փոխադրումներ իրականացնող հանգույցին։

Սունդոյի կամուրջ
Sundøybrua
Երկիր Նորվեգիա
ՏեղանքԼեիրֆորդ, Նուրլան, Նորվեգիա
Նշանակությունավտոճանապարհային, հետիոտնային
Տեսակերկաթբետոնյա
Նյութերկաթբետոն
Թռիչքների քանակ3
Կառուցվել է2003թ.-ի օգոստոսի 9
Երկարություն538 մ
Լայնություն10,3 մ
Բացման տարեթիվօգոստոսի 9, 2003
Քարտեզ
Քարտեզ

Տեղադրություն խմբագրել

Կամուրջը գտնվում է Հյուսիսային բևեռային շրջանից 100 կմ հարավ դեպի Նորվեգիայի հյուսիսային մասը։ Կամրջից 35 կմ արևմուտք գտնվում է Մոսյոն քաղաքը։

Շինարարություն խմբագրել

Կամրջի շինարարության պատվիրատուն Նուրլանի Ճանապարհային ղեկավար մարմինն է։ Նախագիծը մշակվել է Օսլոյում տեղակայված Aas-Jakobsen AS և Բուդյոյում տեղակայված BOARCH ընկերությունների կողմից։ Կապալառուն է եղել AS ANLEGG ընկերությունը[1]։ Շինարարական աշխատանքները սկսվել են 2001 թ.-ին և ավարտվել 2003թ.-ին։ Կամրջի ամբողջական արժեքը կազմել է 186 միլիոն նորվեգական կռոն։ Բացումը տեղի է ունեցել 2003թ.-ի օգոստոսի 19-ին Նորվեգիայի Տրանսպորտի նախարարի կողմից։

Կառուցվածք խմբագրել

 
Տեսարան դեպի կամուրջը մայրցամաքից

Կամուրջը երկաթբետոնյա է, շրջանակաամրակներով։ Ընդհանուր երկարությունը 538 մ է։ Կամրջի հատակագիծն է՝ 120+298+120 մ։ Հիմնական հենասյուները բաղկացած են 2 մոնոլիտային սյունաշարերից:Հաստությունը անփոփոխ է, իսկ լայնությունը փոփոխական՝ կախված տվյալ տեղանքից։ Ամրանների ներսը լիցքով է։ Կառուցման ժամանակ օգտագործվել են LC60 և C65 մարկայի բետոն։ Երթևեկելի գոտու լայնությունը 7,5 մ է, իսկ ընդհանուր լայնությունը՝ 10.3 մ, այդ թվում՝ նաև մայթը[2]։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կամրջի մասին տեղեկատվությունը Structurae կայքում: (անգլ.)
  2. Merzagora, Eugenio A. (ed.). "Road Viaducts & Bridges in Norway (> 500 m)". Norske bruer og viadukter. Retrieved 2012-01-09.