Սուկուլենտներ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սուկուլենտներ (լատ.՝ succulentus — հյութալի), հյութալի, մսոտ տերևներով (հալվե, ագավաներ) կամ ցողուններով (կակտուսներ, որոշ իշակաթնուկներ) բազմամյա բույսեր։ Քսերոֆիաների հատուկ տիպ են։ Աճում են Հյուսիսային Կենտրոնական և Հարավային․ Ամերիկայի անապատներում և մասամբ Հարավային Աֆրիկայում։
Սուկուլենտների յուրահատուկ արտաքին ձևը մշակվել է ուժեղ զարգացած ջրատար պարենքիմ ունեցող տերևներում կամ ցողուններում ջուր կուտակելու և երկարատև երաշտների ժամանակ այն խնայողաբար օգտագործելու հատկության շնորհիվ։ Ջրի դանդաղ ծախսին նպաստում են սուկուլենտնեի հաստ կուտինացված էպիդերմիսը, մազիկները, հերձանցքների փոքրաթիվությունը և խորը դասավորությունը, բջջահյութի ցածր օսմոտիկ ճնշումը։ Սուկուլենտները դանդաղ աճող, լուսասեր բույսեր են։ Լայնորեն մշակվում են որպես դեկորատիվ (հալվե, կռզի), մանածագործական (ագավա) և դեղաբույսեր։ Որոշ սուկուլենտներ (օրինակ, ամերիկյան օպունցիաները) կեր են անասունների համար։ Սուկուլենտներին բնորոշ ցողուններ և տերևներ ունեն մի շարք աղուտային բույսեր (հալոսուկուլենտներ), որոնք զուրկ են տրանսպիրացումը նվազեցնող հարմարանքներից։
ՊատկերասրահԽմբագրել
Հալվեյի նման, սուկուլենտները պահեստավորում են ջուրը իրենց մսոտ տերևներում
Apocynaceae: Pachypodium lealii, ցողունային սուկուլենտ
Asphodelaceae: Haworthia arachnoidea, տերևային սուկուլենտ
Cactaceae: Rebutia muscula, ցողունային սուկուլենտ
Crassulaceae: Crassula ovata, ցողունային և տերևային սուկուլենտ
Euphorbiaceae: Euphorbia obesa ssp. symmetrica, ցողունային սուկուլենտ
Cylindropuntia imbricata: ցողունային, փայտով սուկուլենտ
Malvaceae: Adansonia digitata, ցողունային սուկուլենտ
Moringaceae: Moringa ovalifolia, ցողունային սուկուլենտ
Asparagaceae: Beaucarnea recurvata, ցողունային սուկուլենտ
Asparagaceae: Dracaena draco, ցողունային սուկուլենտ
ԳրականությունԽմբագրել
- Anderson, Miles (1999), Cacti and Succulents : Illustrated Encyclopedia, Oxford: Sebastian Kelly, ISBN 978-1-84081-253-4
- Beentje, Henk (2010), The Kew Plant Glossary, Richmond, Surrey: Royal Botanic Gardens, Kew, ISBN 978-1-84246-422-9
- Compton, R.H., ed։ (n.d.), Our South African Flora, Cape Times Ltd, OCLC 222867742 (publication date also given as 1930s or 1940s)
- Hecht, Hans (1994), Cacti & Succulents (p/b տպ.), New York: Sterling, ISBN 978-0-8069-0549-5
- Hewitt, Terry (1993), The Complete Book of Cacti & Succulents, London: Covent Garden Books, ISBN 978-1-85605-402-7
- Innes, Clive & Wall, Bill (1995), Cacti, Succulents and Bromeliads, London: Cassell for the Royal Horticultural Society, ISBN 978-0-304-32076-9
- Jacobsen, Hermann (1960), A Handbook of Succulent Plants (Vols 1–3), Poole, Dorset: Blandford Press, ISBN 978-0-7137-0140-1
- Martin, Margaret J. & Chapman, Peter R. (1977), Succulents and their cultivation, London: Faber & Faber, ISBN 978-0-571-10221-1
- Rowley, Gordon D. (1980), Name that Succulent, Cheltenham, Glos.: Stanley Thornes, ISBN 978-0-85950-447-8